Էբոլայի դեմ նոր արդյունավետ պատվաստանյութ է ստեղծվել

Էբոլայի դեմ նոր արդյունավետ պատվաստանյութ է ստեղծվել

PanARMENIAN.Net - Կանադայի գիտնականները նոր պատվաստանյութ են մշակել Էբոլայի վիրուսի դեմ, որի փորձարկումները բարձր արդյունավետության մասին են վկայում: Աշխատանքային անվանումով rVSV-ZEBOV դեղամիջոցը կլինիկական փորձարկումներ է անցել Գվինեայում 2015-ի ապրիլից: Դեղամիջոցը փորձարկվել է 7651 կամավորների կողմից հիվանդության 90 օջախում: 48-ում կամավորները ստացել են rVSV-ZEBOV-ը Էբոլայի տենդի հայտնաբերումից անմիջապես հետո, ևս 42-ը` 21 օր անց: Արդյունավետությունը երկու դեպքում էլ ապշեցուցիչ է. առաջին խմբում մահացու հիվանդությամբ ոչ ոք չհիվանդացավ, իսկ 2-ում` հիվանդացավ միայն 16 հոգի:

Էբոլայի հեմորագիկ տենդը համանուն վիրուսով վարակման արդյունքում առաջացող հիվանդություն է, որի պատճառով մահացության մակարդակը հասնում է 90 տոկոսի: Էբոլա հեմորագիկ տենդի բռնկումը սկսվեց Արևմտյան Աֆրիկայում 2014-ի փետրվարին: Մյուս երկրներից առավել վիրուսից տուժել են Գվինեան, Լիբերիան և Սիեռա-Լեոնեն: Առողջպահության համամաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2014-ի վերջում վարակվածների թիվն անցում էր 8 000-ը: Վիրուսի դեմ դեղամիջոց դեռևս չի հայտնաբերվել: 2014-ի սեպտեմբերին ՄԱԿ Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները կողմ են քվեարկել բանա ձևին, որով Էբոլայի վարակն աշխարհի խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք ճանաչվեց:

Բժիշկները «օղակաձև» մոտեցում են որդեգրել պատվաստմանը, «շերտ առ շերտ» մշակելով այն մարդկանց, որոնք շփվել են հիվանդի հետ կամ եղել են հիվանդության օջախում: Այդ փորձարկումները թույլ տվեցին ստուգել, թե որքանով է rVSV-ZEBOV-ն օգտակար նոր օջախների մարման համար խիտ բնակության շրջաններում: Ըստ հեղինակների, միանգամյա ներարկումները թույլ են տալիս արագ պաշտպանել բնակչության լայն շերտերին:

rVSV-ZEBOV-ը դեռ փորձարկման հաջորդ փուլերը պետք է անցնի, իսկ հետո` ուսումնասիրվի վերահսկիչ կազմակերպությունների կողմից: Վերջապես, պատվաստանյութը դեռ պետք է սովորական դառնա աֆրիկյան երկների չկրթված բնակիչների համար, քանի որ համարվում է, որ հենց բժշկության ու հիգիենայի վիճակն այդ երկրներում շատ բանով նպաստեց Էբոլայի վարակի վերջին բռնկմանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---