Լավրովն ԻՊ դեմ պայքարի Պուտինի ծրագրի մասին. Կոալիցիա Սիրիայի և Իրաքի մասնակցությամբ

Լավրովն ԻՊ դեմ պայքարի Պուտինի ծրագրի մասին. Կոալիցիա Սիրիայի և Իրաքի մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունների ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը պատմել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի ծրագրի մասին:

Ռուսական կողմն առաջարկում է լայն կոալիացիա ստեղծել, որին կմասնակցեն Սիրիայի և Իրաքի բանակների, տարածաշրջանի մյուս երկրների զինծառայողներն ու քրդերը, ասել է Լավրովը:

Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն նոր ռազմավարություն է որդեգրել Սիրիայի հարցում, ըստ որի ցանկացած սպառնալիք «չափավոր ընդդիմությանը» կարող է պատճառ դառնալ Վաշինգտոնի ռազմական միջամտության համար, գրում է «Կոմերսանտ» թերթը:

Ըստ Լավրովի, ռուսական կողմը մատնանշել էր ԱՄՆ մոտեցման ապօրինությունն ու անարդյունավետությունը, երբ 1 տարի առաջ հայտարարվեց Իրաքում և Սիրիայում ԻՊ դեմ պայքարող կոալիցիա ստեղծելու մասին և ստացվել էր Իրաքի կառավարության համաձայնությունը, սակայն գործողությունների պլանը համաձայնեցված չէր Դամասկոսի հետ:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---