Սևանից ջրառի հսկողությունը կուժեղացվի. Վարչապետի հանձնարարականը

Սևանից ջրառի հսկողությունը կուժեղացվի. Վարչապետի հանձնարարականը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատկան գերատեսչություններին հանձնարարել է միասնական աշխատանքի միջոցով ուժեղացնել հսկողությունը Սևանիցիրականացվող ջրառի նկատմամբ՝ նվազագույնի հասցնելով ջրի կորստի ծավալները: Այս հանձնարարությունը վարչապետը տվել է օգոստոսի 12-ին կառավարությունում տեղի է ունեցած խորհրդակցության ժամանակ:

Ընթացքում քննարկվել են Սևանա լճից ջրի բացթողնման և Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգում հնարավոր ջրակորուստների հետ կապված խնդիրները, անդրադարձ է կատարվել նախորդ տարիներին Սևանից բաց թողնված ջրի ծավալներին և ջրի կորուստների չափաքանակները պարզելու նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներին:

Խորհրդակցության ընթացքում հնչել են մի շարք դիտարկումներ ջրի կորստի պատճառների առնչությամբ և ներկայացվել տարբեր առաջարկություններ՝ խնդրին համապատասխան լուծում տալու ուղղությամբ:

Սևանից բաց թողնվող ջրի ծավալների մասին քննարկումները միշտ սուր են եղել։ Լճի էկոլոգիական վիճակով անհանգստացողները դեմ են օրենսդրորեն նախատեսված տարեկան 170 մլն խմ-ից ավելի ջրառ իրականացնելուն առավելագույնը 240 մլն խմ՝ կախված Սևանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների ջրատվության աստիճանից), իսկ պետական մարմիններն ամեն կերպ հիմնավորում են դրա անհրաժեշտությունը և վերջին վեց տարում 3 անգամ իրականացրել են լրացուցիչ ջրառ:

Բնապահպան Կարինե Դանիելյանը օգոստոսի 11-ին լրագրողներին ասել է, որ Սևանա լճի մակարդակն այս տարի թեև քիչ, բայց բարձրացել է, իսկ ջուրն անգամ ափամերձ տարածքներում որակապես բարելավվել է, գրում է Tert.am-ը։ Նա հիշեցրել է, որ երկու տարի առաջ Սևանից հավելյալ ջրի բացթողումը բացասաբար էր ազդել ջրի մակարդակի վրա:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---