ՆԱՏՕ-ն դեմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ձեւաչափի փոփոխմանը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն լիովին հավանություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին եւ հուսով է, որ կողմերին կհաջողվի համաձայնության գալ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նրա խոսքերով, բանակցությունների ներկա ձեւաչափը փոփոխության կարիք չունի: «ՆԱՏՕ-ն բանակցային գործընթացի մասնակից կամ միջնորդ չէ: Անմիջական աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ՆԱՏՕ-ի խնդրիը չէ, սակայն մենք պատրաստ ենք ցանկացած օգնություն ցուցաբերել հակամարտության կողմերին»,-ընդգծել է Ռոբերտ Սիմոնսը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---