Վարչապետը Չինաստանում կքննարկի Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը18 օգոստոսի 2015 - 12:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախատեսում է այցելել Չինաստան: Այս մասին Աբրահամյանը տեղեկացրել է Ծաղկաձորում «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի բացմանը: Կառավարության ղեկավարը հայտնել է, որ այցի ընթացքում իր չին գործընկերոջ հետ կքննարկի նաև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրում Չինաստանի ներգրավվածության հարցը: Սեպտեմբերի վերջին նախատեսվում է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի այցը Չինաստան: Հայաստանը չինական կողմից առաջարկներ է ստացել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման վերաբերյալ: Կան առաջարկություններ չինական մի քանի կազմակերպություններից, բայց հայկական կողմը ներկայումս նախապատվությունը տալիս է առաջարկություններից երկուսին, որոնք առաջիկայում կմանրամասնվեն, հայտնել է Բեգլարյանը: Բեգլարյանը օգոստոսի 18-ին անդրադառնալով երկաթգծի կառուցման հարցին, նշել է, որչինական կողմի համար ճանապարհը շատ կարևոր է, և Չինաստանի նախագահը այդ ճանապարհի համար գումարներ է հատկացրել, գրում է Tert.am-ը: Հայաստանի հարավային երկաթուղու ծրագիրը օգոստոսի 6-ին քննարկվել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպմանը: Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև ծրագրի իրագործման հեռանկարների շուրջ: Բեգլարյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում Տոկիո կատարելիք այցի ժամանակ հանդիպել Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչներին և քննարկել տրանսպորտի և կապի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հայաստանի համար երկաթգծի շինարարությունը ռազմավարական նշանակություն ունի: Ծրագրվում է, որ երկաթուղու կառուցումը կիրականացվի 6 տարում։ Նախագծի արժեքը գնահատվում է $3.5 մլրդ: 2013-ին Իրանն իրազեկել է ՀՀ իշխանություններին, որ պատրաստ է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղու Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: 2015-ի հունիսին CCECC ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին վերահաստատել է չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակցելու Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |