Հյուսիսային Կորեան 48-ժամյա վերջնագիր է ներկայացրել Սեուլին. Հրթիռները պատրաստում են գործարկման

Հյուսիսային Կորեան 48-ժամյա վերջնագիր է ներկայացրել Սեուլին. Հրթիռները պատրաստում են գործարկման

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ) գործարկման է պատրաստում փոքր ու միջին հեռահարության հրթիռները, հայտնել է հարավկորեական «Ռենհափ» գործակալությունը կառավարությունում աղբյուրի վրա հղումով:

«Կան նշաններ, որ Հյուսիսային Կորեան գործարկման է պատրաստում «Սկադ» տիպի փոքր հեռահարության հրթիռները Վոնսան քաղաքի մոտակայքում` երկրի հյուսիս-արևելքում և «Մոդոն» տիպի միջին հեռահարության հրթիռը Փհենան-Պուկտո գավառում»,-ասել է աղբյուրը: Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ այդ եզրակացությունն արվել է ԱՄՆ հետ համատեղ ռադարային համակարգի տվյալների վերլուծության հիման վրա:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեան 48-ժամյա վերջնագիր ներկայացրեց Սեուլին` պահանջելով ապամոնտաժել սահմանամերձ ապառազմականացված գոտում գործող բարձրախոսները, որոնց միջոցով Կորեայի Հանրապետությունը քարոզչություն է վարում ԿԺԴՀ դեմ:

ԿԺԴՀ-ն կրկին դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին` խնդրելով շտապ նիստ գումարել քննարկելու համար ԱՄՆ և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների մասին հարցը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Երկրի մշտական ներկայացուցիչ Յա Սոն Նամը հայտարարել է, որ ավելի վաղ ԱԽ-ն «անհիմն կերպով անտեսեց ԿԺԴՀ հարցումները` ԱՄՆ մասնակցությամբ զորավարժությունների հարցն օրակարգում ընգրկելու վերաբերյալ»:

Օգոստոսի 17-ից տարածաշրջանում անցնում են ամերիկա-հարավկորեական Ulchi Freedom Guardian զորավարժությունները, մասնակցում է մոտ 80 հազար զինծառայղ: Դրանք կշարունակվեն մինչև օգոստոսի 28-ը: Ulchi Freedom Guardian զորավարժություններն անցկացվում են Կորեայի Հանրապետությունում 1968-ից սկսած:

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը հրամայել է Կորեական ժողովրդական բանակին լիակատար օգոտոսի 21-ի 17:00-ից մարտական պատրաստականության բերել զորքերը կրակային մարտավարական գրոհի համար, հայտնել է «Ռենհափը» ԿԺԴՀ կենտրոնական ռադիոյի վրա հղումով:

Օգոստոսի 20-ին Հյուսիսային Կորեայի զորքերը հրետակոծել են Հարավային Կորեայի ԶՈւ դիրքերը, հայտնել է հարավկորեական Yonhap գործակալությունը: Ի պատասխան Հարավային Կորեայի զինվորականները կրակոցներ են արձակել հարևան երկրի ուղղությամբ: Միջադեպից հետո Սեուլը բարձր պատրաստականության է բերել զորքերը:

Ըստ մամուլի, հարավկորեացիները Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) ուղղությամբ արձակել են մի քանի 155-մմ ական: Պատասխան կրակ չի բացվել: Այնուամենայնիվ, իշխանությունները կարգադրել են տարհանել քաղաքացիական բնակչությանը հրետակոծման շրջանից: Հարավային Կորեայի նախագահ Պայ Կին Խեն միջադեպի պատճառով Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է գումարել: արավկորեական կողմին վնաս չի հասցվել, տուժածներ ևս չկան:

Հարավային Կորեան 11 տարում առաջին անգամ բարձրախոսներ էր միացրել սահմանին` Փհենյանի քաղաքականության դեմ ուղղված հաղորդագրություններով, որին էլ հաջորդել է հրետակոծությունը Հյուսիսային Կորեայի կողմից: Միջադեպի մասին հաղորդագրությունների ֆոնին կտրուկ անկում է գրանցել ազգային արժույթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---