Մոսկվան կդիմի Հայաստանին. Պատրաստվում են արգելել նորվեգական ձկան ներմուծումը ՀՀ

Մոսկվան կդիմի Հայաստանին. Պատրաստվում են արգելել նորվեգական ձկան ներմուծումը ՀՀ

PanARMENIAN.Net - Մոսկվայում օգոստոսի 22-ին հայտարարել են, որ պատրաստվում են դիմել Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի ղեկավարությանը՝ արգելելու նորվեգական ձկան ներկրումը: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ Ռոսսելխոզնադզորին հղումով:

Պետական այս կառույցը նախատեսում է արգելել նաև վերամշակած ձկան ներմուծումը: Ըստ աղբյուրի՝ նախատեսված էր ստուգումներ անցկացնել նորվեգական 14 եռնարկությոնում, սակայն ռուսական կողմը նամակ է ստացել, ըստ որի նորվեգական կողմը արգելել է ստուգումների իրականացումը, գրում է Panorama.am-ը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, Ալբանիայից, Ավստրալիայից, Իսլանդիայից, Կանադայից, Նորվեգիայից, Չերնոգորիայից, Լիխտենշտեյնից սննդամթերքի ներմուծումն արգելելու մասին:

Այս պահին հստակ չէ, թե Նորվեգիայից տարեկան ինչքա՞ն ձուկ է ներմուծվում Հայաստան Նորվեգիայից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---