Իտալիայի ԱԳ նախարար. Եվրոպան կարող է կորցնել ներգաղթը վերահսկելու հնարավորությունը![]() 25 օգոստոսի 2015 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին կոչ է արել Եվրամիության բոլոր երկրներին շտապ մասնակցել վերջին շրջանում կտրուկ սրված ներգաղթյալների խնդրի լուծմանը: «Կամ Եվրոպան ձեռնամուխ կլինի այս արտակարգ իրավիճակի լուծմանը, կամ, իրոք կարող է կորցնել ներգաղթը վերահսկելու հնարավորությունը»,-հայտարարել է ԱԳՆ ղեկավարը` ելույթ ունենալով Rai 1 պետական հեռուստաալիքի եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ջենտիլոնին հիշեցրել է «դիմադրության և եսասիրության մասին», որոնք դրսևորվեցին եվրոպական որոշ երկրների կողմից, երբ ԵՄ-ում քննարկվում էր անդամ երկրների միջև փախստականների վերաբաշխման քվոտաների հարցը: «Պետք է հասկանալ, որ եթե այսօր արտակարգ իրավիճակ է Հունաստանում կամ Իտալիայում, կամ էլ Սերբիայում, ապա վաղը այն կարող է վերաբերել Լեհաստանին կամ մեկ այլ երկրի»,-ասել է նախարարը: Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարար Թոմաս դը Մեզիերը հայտարարեց, որ ազատ տեղաշարժը Շենգենի գոտում կարող է վտանգի տակ հայտնվել: Եվրոպական երկրները մեծ խնդիրներ ունեն կապված ներգաղթյալների աննախադեպ հոսքի հետ: Գերմանիայի իշխանությունները մինչև տարեվերջ մոտ 800 հազար փախստականի ներհոսք են ակնկալում, ինչը 4 անգամ գերազանցում է 2014-ի ցուցանիշը: Ըստ ԵՄ «Տրիտոն» գործողության ղեկավարի հրապարակած տվյալների, 2015-ի հունվար-հուլիսին ԵՄ տարածք է մուտք գործել 340 հազար ներգաղթյալ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար: Միգրանտների ամենամեծ հոսքն ընդունում են Իտալիան, ուր ժամանում է ներգաղթյալների գրեթե մեկ երրորդն, ու Հունաստանը: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Այդ մասին օգոստոսի 21-ին հայտնեց Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնյովը Բեռլինում իր գերմանացի պաշտոնակից Թոմաս դը Մեզիերի հետ հանդիպմանը: Օգոստոսի 20-ին Մակեդոնիայի կառավարությունն արտակարգ իրավիճակ հայտարարեց Հունաստանի հետ սահմանին և լիացուցիչ զինվորական ստորաբաժանումներ տեղակայեց այնտեղ` կանխելու համար ապօրինի ներգաղթյալների մուտքը երկիր: Միգրացիոն ճգնաժամըԵվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: «Այսօր աշխարհում փախստականների հետ կապված ամենախորը ճգնաժամն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից ի վեր: Եվրոպան փորձում է ընդունել մարդկանց հոսքը, որոնք ապաստան են փնտրում մեր սահմաններում»,-ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, նա մտահոգված է միգրանտների հետ կապված իրավիճակով ԵՄ անդամ երկրներում: Photo: Ria.ru Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |