Սահակյան. Կառավարությունը վերադարձնելու է «Հայֆիլմը»

Սահակյան. Կառավարությունը վերադարձնելու է «Հայֆիլմը»

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը երկար ժամանակ աշխատում է «Հայֆիլմ» կինոստուդիան վերադարձնելու ուղղությամբ, և Կառավարության առաջիկա նիստում դա կամրագրվի համապատասխան որոշմամբ: Այս մասին օգոստոսի 25-ին լրագրողներին հայտնել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վաչության պետ Արման Սահակյանը՝ անդրադառնալով «Հայֆիլմ» կինոստուդիայի վերադարձման գործընթացին:

«Հրապարակումները, որ եղել են «Հայֆիլմի» մասով, համապատասխանում են իրականությանը», - ասել է Սահակյանը: Ավելի վաղ «Հայկական ժամանակը» տեղեկատվություն էր տարածել, որ ՀՀ կառավարությունը սկսել էմ «Հայֆիլմ» կինոստուդիայի վերադարձման գործընթաց, քանզի գնորդը չի կատարել ստանձնած պարտավորությունները։

Վարչության պետը հիշեցրել է, որ 2005-ին կինոստուդիան վաճառվել էր ընդամենը 350 մլն դրամով, իսկ այժմ կինոստուդիան գնահատվում է 3 մլրդ դրամից ավելի, գրում է Panorama.am-ը:

Սահակյանի խոսքերով՝ հետագայում Կառավարությունը և Մշակույթի նախարարությունը կինոստուդիայի մասով նոր ծրագիր կիրականացնեն:

«Հայֆիլմ» միակ պետական կինոստուդիան 2005-ի օգոստոսի 11-ին վաճառվել է 350 մլն դրամով «Armenio Studios» ՓԲԸ-ին, որը ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանին և Սարգսյան ընտանիքին պատկանող «CS MEDIA CITY» հոլդինգի մի մասն է։ նոր սեփականատերը ստանձնել է 10 տարվա ընթացքում ստուդիայում 30 մլրդ դրամ ներդնելու պարտավորությունը։ Չեն կառուցվել նկարահանման տաղավարներ, կինոստուդիան չի վերազինվել ժամանակակից ու հզոր տեխնիկայով, բավարար քանակով ու անհրաժեշտ որակով չի թվայնացվել հայկական կինոժառանգությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---