Հոկտեմբերի 17-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլին հոկտեմբերի 17-19-ը կայցելի Երեւան: Այդ մասին PanARMENIAN.Net ին հասյտնել են Հայաստանում ԱՄՆ դեսապանատան մամլո ծառայությունում:ԵԱՀԿ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի այցելության մանրամասները հայտնի կդառնան վաղը: Ինչպես հայտնում է Մեդիամաքսը, այս տարվա հուլիսի 13-ին ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում, ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլին հայտարարել էր, «որ ռուս-վրացական սահմանում մարդկանց եւ ապրաքների օրինական տեղաշարժի դադարեցման մասին միակողմանի կերպով կայացված որոշումը վնասում է տարածաշրջանի մարդկանց տնտեսական եւ հումանիտար շահերին` ներառյալ Հայաստանի բնակչությանը»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---