Արազ Օզբիլիսը հրաժարվել է տեղափոխվել թուրքական ակումբ

Արազ Օզբիլիսը հրաժարվել է տեղափոխվել թուրքական ակումբ

PanARMENIAN.Net - Ռուսական «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Արազ Օզբիլիսը չի ցանկանում շարունակել իր կարիերան թուրքական ֆուտբոլային ակումբներում: Հայազգի 25-ամյա ֆուտբոլիստը, ով «գնահատվում է» €3.5 միլիոն, մերժել է թուրքական «Բուրսասպոր» ֆուտբոլային ակումբի հրավերը:

««Սպարտակ»-ը ցանկանում էր վաճառել Օզբիլիսին: Սակայն Օզբիլիսը հրաժարվել է մեկնել Թուրքիա», - ասել է ռուսաստանցի սպորտային մեկնաբան Նոբել Արուստամյանը իր հաղորդման ժամանակ, թուրքական ntv.com.tr-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական ակումբի ղեկավարությունը տրանսֆերի պաշտոնական առաջարկ է արել Օզբիլիսին: Ասվում էր, որ նրան պայմանագիր է առաջարկվել մինչև 2018 թ.: Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ «Սպարտակը» մի քանի առաջարկ ունի Օզբիլիսի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, և որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Սպարտակից» ընթացիկ «տրանսֆերային պատուհանի» ժամանակ: Հաղորդվում էր, որ իսպանական «Ռայո Վալյեկանոն» ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին ու նրա մեկ տարվա վարձակալության համար առաջարկել է €500.000, սակայն մոսկովյան ակումբը պահանջել էր € 1 մլն:

Օզբիլիսը տեղափոխվեց «Սպարտակ» 2013-ին Կրասնոդարի «Կուբանից»: Ակումբի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 28 խաղ`դառնալով 3 գոլի հեղինակ:

Արազ Օզբիլիսը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ Տոհմը Տիգրանակերտից էր: Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ: 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։Դեբյուտը գոլով նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին Կանադայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---