Սևանում զուբրի ոսկոր է հայտնաբերվել. Այն կարող է 10.000 տարվա վաղեմություն ունենալ

Սևանում զուբրի ոսկոր է հայտնաբերվել. Այն կարող է 10.000 տարվա վաղեմություն ունենալ

PanARMENIAN.Net - Մեծ և փոքր Սևանների մեջտեղում` մոտ 6-7 մետր խորության վրա, հայտնաբերվել է ոսկոր, որը, ամենայն հավանականությամբ զուբրի (բիզոն) ոսկոր է և 10.000 տարվա վաղեմություն ունի: Այս մասին լրագրողներին հայտնել է «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի դայվինգ դեպարտամենտի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը:

«Պետք է մեծ հետազոտություն անել, քանի որ ալիքները Սևանա լճի հատակն անընդհատ շարժում են, հնարավոր է մի բեկոր այլ հատված տեղափոխված լինի», - ասել է Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ տարիների ընթացքում իրենք հայտնաբերել են կենցաղային իրերի մնացորդներ, ոսկոր՝ առաջին անգամ:

Կենսաբանական գիտությունների դոկտոր Նինա Մանասերյանը նշել է, որ գտածոյի վերաբերյալ մանրամասն պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է անել հատուկ անալիզ: Միաժամանակ նա նկատել է, որ նման անալիզի դեպքում ոսկորն ամբողջությամբ քայքայվում է, այսինքն հետազոտությունից հետո հնարավոր է այդ գտածոն ոչնչանա, գրում է Panorama.am-ը:

Մանասերյանը նաև ասել է, որ րածաշրջանում զուբրի մնացորդներ երբեք չեն հայտնաբերվել:

Կենսաբանական գիտությունների թեկնածու Իվան Գաբրիելյանն իր հերթին ասել է, որ ըստ նախնական տվյալների, գտածոն 10.000 տարվա վաղեմության ոսկոր կարող է լինել:

«Ցանկացած նման գտածո շատ արժեքավոր է: Մեր առաջնային խնդիրն է պահել, պահպանել այդ նյութերը: Դրա համար պետք է թանգարան, լուրջ գիտական հետզոտություն, երիտասարդ մասնագետների պատրաստում: Այս ամենը կազմակերպելու համար անհրաժեշտ է լուրջ աջակցություն», - ասել է նա:

Ծովային հետազոտությունների ակումբի դայվինգ դեպարտամենտի հրահանգիչ Արտակ Ալմասակյանը տեղեկացրել է, որ ջրի հատակից հայտնաբերել են կառույցների մնացորդներ, փլուզված, մեկուկես-երկու մետրանոց երկրաչափական լավ շարժված քարերի կույտ՝ կամ ամրոց է եղել, կամ որևէ նավահանգստի կառամատույց:

«Այաս»Ծովային հետազոտությունների ակումբը հիմնադրվել է 1985-ին Երևանում:Ակումբի հետաքրքրությանների ոլորտը ընդգրկում են` նավաշինություն, նավագնացութուն, քարտեզագրության պատմություն, ստորջրյա հետազոտություններ, զինանիշագիտություն, նավամոդելավորում և նավագնացությունների իրականացումը: Ակումբը իր առջև դրել է երկու հիմնական նպատակ. ծովային թանգարանի ստեղծում Երևանում, և XIII դարի Կիլիկիան Հայաստանի առագաստանավի կրկնօրինակի կառուցում և դրանով հայ առևտրականների ուղիներով նավարկության իրականացում:

Ակումբը միջազգային ընկերության, Ծովային պատմության միջազգային հանձնաժողովի, Հաշմանդամային առագաստային սպորտի միջազգային ֆեդեռացիայի, Հայկական աշխարհագրական ընկերության անդամ է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---