«Շանթ-2015»-. Մշակույթի և սպորտի նախարարությունների անելիքները՝ պայմանական վրանային ավանում 7 սեպտեմբերի 2015 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին մեկնարկած «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության՝ քաղաքացիական գերատեսչությունների ներգրավվածությամբ համապետական փուլի վերջին օրը պայմանական իրավիճակում իրենց անելիքներն են ներկայացրել մշակույթի և սպորտի նախարարությունները: Առաջադրված սցենարով, հակառակորդի հետ հարաբերությունները լարվածության այն աստիճանում են, որ ռազմական հարձակման նախապատրաստություն է իրականացվում: Հայաստանում սեպտեմբերի 3-ից 6-ն անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունը ղեկավարում է ՀՀ նախագահը: Հայկական կողմը համարժեք գործողություններ է իրականացնում և ՊՆ զորավարժարաններից մեկում վրանային ավան է ձևավորվել, ուր հավաքվել են մի քանի զորամասերի տարբեր ստորաբաժանումներ. դեռևս դաշտային մարտավարական պարապմունքներով զբաղված և հորիզոնի ամենահեռավոր կետը հասնող տարածության վրա մարրզումների փուլում զինծառայողների մարտական ոգին բարձրացնելու համար մշակույթի նախարարությունը ազգային երաժշտության ու պարերի համերգ ներկայացրեց, իսկ սպորտի նախարարությունը կազմակերպեց միջազգային մրցաշարերի՝ սամբոյի, ըմբշամարտի և հրաձգության, մասնակցող մարզիկների հետ հանդիպում: Համապետական նշանակության այս զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Վրանային ավանում ռազմական գործողությունների պատրաստվող զորամասերից մեկի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Վարդան Խառատյանը նշեց, որ նման մշակութային միջոցառուները նախապատրաստական մարզումներից հետո լիցքաթափում են և պայմանական գործողությունների նախաշեմին կորգևորեն զինվորներին. «Իսկ սպորտը մեր բանակում միշտ է կարևորվել, ամեն օր»: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |