Թուրքիայում բոյկոտի հերթական «զոհ» դարձավ ֆրանսիական «L'Oreal» ընկերությունը

PanARMENIAN.Net - Անցած շաբաթ կոչ անելով բոյկոտել ֆրանսիական «Total» նավթային ընկերությունը` Թուրքիայի սպառողների միությունն այս շաբաթ հայտարարեց հաջորդ «զոհի» անունը` դիմահարդարման միջոցների «L'Oreal» ընկերությունը: Սպառողների միության նախագահ Բյուլենտ Դենիզը հայտարարել է, թե բոյկոտվող ֆրանսիական ապրանքների ցուցակում կընդգրկի «L'Oreal»-ի ողջ արտադրանքը, հաղորդում է «Զաման» թերթը: Նշենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումից հետո, Թուրքիայի սպառողների միությունը կոչ արեց բոյկոտել ֆրանսիական արտադրանքը եւ հայտարարեց, որ ամեն շաբաթ «սեւ ցուցակի» մեջ կընդգրկի եւս մեկ ֆրանսիական ընկերություն, մինչեւ որ փաստաթուղթը չեղյալ հայտարարվի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---