«Գահերի խաղը»` «Էմմի»-ի գլխավոր մրցանակակիր

«Գահերի խաղը»` «Էմմի»-ի գլխավոր մրցանակակիր

PanARMENIAN.Net - HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» հեռուստասերիալն արժանացել է ամերիկյան հեռուստատեսային փրայմ-թայմ «Էմմի» մրցանակի ամենամյա մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում: «Էմմին» համարվում է հեռուստատեսային «Օսկար»:

«Գահերի խաղը» մրցանակների է արժանացել նաև լավագույն սցենարի և լավագույն ռեժիսուրայի համար: Իսկ Փիթեր Դինքլեյջը, որը կատարում է Տիրիոն Լանկաստերի դերը, մրցանակի է արժանացել երկրորդ պլանի դերակատարման համար: Ընդհանուր առմամբ սերիալը ստացել է 12 մրցանակ, այդ թվում տեխնիկական անվանակարգերում:

«Գահերի խաղը» ամերիկյան դրամատիկ հեռուստասերիալ է ֆենտեզի ժանրում, ստեղծված գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի մոտիվներով: Սերիալը նկարահանվում է HBO կաբելային հեռուստաալիքի համար Դևիդ Բենիոֆի և Դենիել Վայսի ղեկավարությամբ: Նկարահանումներն անցնում են մի քանի երկրներում, այդ թվում Հյուսիսային Իռլանդիայում, Մալթայում, Խորվաթիայում, Իսլանդիայում և Մարոկոյում: Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի ունեցավ հեռուստաալիքում 2011-ի ապրիլի 17-ին, 2014 դրությամբ տեղի է ունեցել 4 եթերաշրջանի ցուցադրություն:

«Փոխնախագահը» սերիալը մի քանի մրցանակ է ստացել «Կատակերգական սերիալ» անվանակարգում: HBO-ի ևս մեկ աշխատանք` «Օլիվիա Քիթերիջն» առաջինն էր մինի-սերիալների անվանակարգում` ստանալով 6 մրցանակ:

«Դրամատիկական սերիալի լավագույն դերասան» անվանակագրում լավագույնը ճանաչվեց Ջոն Հեմը Դոն Դրեյփերի դերակատարման համար AMC հեռուստաալիքի «Խենթերը» սերիալում: Սա դերասանի առաջին «Էմմին» է, թեև նա առաջադրվել է 16 անգամ: Կանանց նմանատիպ անվանակարգում լավագույնը օսկարակիր Վիոլա Դևիսն էր: AMC հեռուստաալիքի «Ինչպես խուսափել մարդասպանության համար պատժից» սերիալի դերասանուհին դարձավ առաջին սևամորթ կինը, որն արժանացավ «Էմմիի» այդ անվանակարգում:

Արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի լույս 21-ի գիշերը Լոս Անջելեսում:

«Էմմի»-ն (Emmy Award) ամերիկյան հեռուստատեսային մրցանակաբաշխություն է, համարվում է «Օսկարի» հեռուստատեսային համարժեքը: Մրցանակաբաշխությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ. Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան (Academy of Television Arts & Sciences) շնորհում է մրցանակներ բոլոր հեռուստատեսային հաղորդումներին, բացի սպորտայիններից, Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիան (National Academy of Television Arts & Sciences) շնորհում է մրցանակներ առավոտյան, սպորտային, լրատվական և փաստագրական հաղորդումներին, միջազգային հեռուստատեսային ակադեմիա (International Academy of Television Arts & Sciences) շնորհում է մրցանակներ հեռուստատեսային հաղորդումներին, որոնք Ամերիկայի տարածքից դուրս են ստեղծվել։

«Էմմի» մրցանակաբաշխության շրջանակներում կատարվում է հետևյալ միջոցառումները. Փրայմ-թայմ Էմմի մրցանակաբաշխությունը (Primetime Emmy Award), գլխավոր մրցանակ։ Սովորաբար շնորհվում է սեպտեմբերի կեսին։ «Էմմի» առավոտյան մրցանակ (Daytime Emmy Award). Շնորհվում է սկսած 1972 թ.-ից։«Էմմի» սպորտային մրցանակ (անգլ.՝ Sports Emmy Awards), «Էմմի» տեխնիկակն մրցանակ ( Technology & Engineering Emmy Award) և այլ:

ԱՄՆ-ից դուրս ավելի հայտնի է երեկոյան «Էմմին»։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---