ՀՀ Անկախության օրվա առթիվ Առէկսիմբանկի աշխատակիցների երեխաները տնակներ են նկարազարդել

ՀՀ Անկախության օրվա առթիվ Առէկսիմբանկի աշխատակիցների երեխաները տնակներ են նկարազարդել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ում կայացավ «Հայաստանը մեր տունն է» ընդհանուր խորագրով մրցույթ`բանկի աշխատակիցների երեխաների համար:

«Մենք երեխաների համար պատրաստել էինք փայտե տնակներ, որոնք նրանք պետք է նկարազարդեին և վերածեին սթրիթ-արտի օբյեկտների», - նշեց մրցույթի կազմակերպիչներից մեկը` Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ` Ալեքսնադր Հակոբյանը: «Իրենց աշխատանքների միջոցով երեխաները ցույց են տալիս, թե ինչ են իրենց համար նշանակում «Տուն», «Հայրենիք», «Անկախություն», «Հայաստան» հասկացությունները: Տնակների ամեն մի պատը խորհրդանշում է այն, ինչի հետ փոքրիկներն առնչվում են ամեն օր: Երեխաները կոնկրետ մատնանշում են, թե իրենց համար որն է մեր ընդհանուր տունը` դպրոց, խանութ, կենդանաբանական այգի, պոնչիկանոց կամ Արարատ լեռը և իհարկե բանկը, որտեղ աշխատում են իրենց ծնողները», - նշեց Ալեքսանդր Հակոբյանը:

Մրցույթին մասնակցում էին 5- 9 տարեկան երեխաները, ովքեր բաժանվել էին երկու մրցող խմբերի, իսկ հաղթողի ընտրությունն իրականացվեց Բանկի աշխատակից ծնողների և ղեկավարության անդամներից կազմված հանձնաժողովի կողմից: Հաղթողները ստացան հուշանվերներ, իսկ բոլոր մասնակիցներին հանձնվեցին հատուկ շնորհակալագրեր: Ամբողջ տոնի ընթացքում երեխաները մոտենում էին բարձրախոսին և կիսվում Հայրենիքի վերաբերյալ իրենց շատ հետաքրքիր ընկալումներով: Փոքրիկները պատրաստել էին նաև տոնական ելույթներ: Նրանք երգում ու պարում էին, իսկ մասնակիցներից մեկը խոստացավ լավ սովորել, լսել մեծերին, հպարտանալ և նվիրված լինել իր հայրենիքին, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Բանկը փորձեց կազմակերպել տոն, ոչ միայն երեխաների համար, այլ նաև` իրենց ծնողների, ինչպես նաև այն բոլորի, ովքեր այդ արևային սեպտեմբերյան առավոտը Հյուսիսային պողոտայում էին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---