ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների ջանքերով համակարգչային սենյակ է բացվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների ջանքերով համակարգչային սենյակ է բացվել

PanARMENIAN.Net - Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը (ՄՊՍԿ) սպասարկում է ոչ միայն Սիսիանի, այլև հարակից՝ 36–ից շուրջ 30 համայնքները: Կենտրոնի տնօրեն Հենրիկ Մարտիրոսյանի ներկայացրած տվյալներով, սովորողների թիվն այստեղ տարեկան հասնում է շուրջ 160-ի: Գործում է 13 խմբակ, որոնցից պահանջված է հատկապես համակարգչայինը: Առկա հնարավորությունները, սակայն, սահմանափակում են առավելագույն օգտակար լինելու՝ կենտրոնի հնարավորությունները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկու՝ ադմինիստրատիվ և մարդկային ռեսուրսների վարչության աշխատակիցների անձնական ներդրումների շնորհիվ այս կենտրոնում համակարգչային սենյակ է բացվել: Միասնական նվիրման արդյունքում՝ կենտրոնին տրամադրվել է 10 համակարգիչ, նույնքան սեղան-աթոռներով: Կորպորատիվ պատասխանատվության սկզբունքով առաջնորդվելու՝ ընկերության արժեհամակարգը վաղուց կենսակերպ է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների համար: Նրանց նախաձեռնությունը ողջունել և ներդրում է կատարել նաև տնօրինությունը:

Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն ապահովվել է համակարգչային ներքին ցանցով, իսկ 3G/Wi-Fi երթուղիչի միջոցով՝ նաև ինտերնետով: Դա պատանիներին թույլ կտա իրենց գիտելիքների պաշարը զարգացնել նաև համացանցի ընձեռած հնարավորության շնորհիվ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը

«Արդեն տասը տարի մենք օրինակելի գործունեություն ենք ծավալում Հայաստանում: Ձգտում ենք լինել առաջատար ոչ միայն մատուցվող ծառայություններով, այլև կառավարման պատասխանատու մոտեցմամբ: Կարող եմ վստահ ասել, որ այստեղ ևս հաջողել ենք: Մեր ձեռքբերումներից անչափ գնահատելի է երկրին և հասարակությանն օգտակար լինելու՝ աշխատակիցների ցանկության դրսևորումը: Կոնկրետ այս ծրագրով մենք կարևոր երկու հարց ենք լուծում. նախ՝ պատանիներին օգնում ենք հմտանալ համակարգչային գիտելիքներ ձեռք բերելու հարցում և երկրորդ՝ մեր աշխատակիցների օրինակով հասարակությանը պատգամ ենք հղում՝ չլինել անտարբեր»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---