ՀԱՕԿ-ը 25 տարեկան է. Հոբելյանին նվիրված նամականիշ է մարվել

ՀԱՕԿ-ը 25 տարեկան է. Հոբելյանին նվիրված նամականիշ է մարվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Հայաստանի օլիմպիական կոմիտեի նորաբաց շենքում մարվել է և շրջանառության մեջ դրվել «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 25-ամյակը» խորագրով նամականիշ: Մարման պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, օլիմպիական խաղերի և աշխարհի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, հայտնում է «Հայփոստ»-ի մամուլի ծառայությունը:

Նամականիշի վրա պատկերված է Օլիմպիական կոմիտեի նոր շենքը, ինչպես նաև ՀԱՕԿ 25-ամյակին նվիրված լոգոտիպը:

Հայփոստ ՓԲԸ-ն, տրանսպորտի և կապի նախարարության և Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ շարունակում է մեծ ուշադրություն դարձնել սպորտային թեմաներին, կարևորելով հայկական սպորտային մշակույթը և պատմությունը:

Նամականիշի դիզայնի հեղինակներն են Դավիթ Դովլաթյանն ու Վահագն Մկրտչյանը, չափսերը` 30,0 x 30,0 մմ, տպաքանակը՝ 60.000 օրինակ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---