Հոկտեմբերից կմեկնարկի Ամերիա Օնլայն և մոբայլ բանկինգ արշավը

Հոկտեմբերից կմեկնարկի Ամերիա Օնլայն և մոբայլ բանկինգ արշավը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ից մեկնարկում է Ամերիա Օնլայն և Մոբայլ բանկինգ արշավը, որի շրջանակներում տվյալ համակարգի օգտագործողներին կտրամադրվեն մի շարք արտոնություններ և անակնկալ մրցանակներ Ամերիաբանկի կողմից: Արշավի հիմնական նպատակը Ամերիաբանկի թե' ֆիզիկական անձ, և թե' իրավաբանական անձ հաճախորդներին խրախուսելը և կրթելն է` կատարել ոչ թղթային, առցանց գործարքներ, ինչը էականորեն կխնայի հաճախորդի ժամանակը և հնարավորություն կտա բանկին իրականացնել առավել արագ սպասարկում, հայտնում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Ամերիաբանկի նոր և գործող ֆիզիկական անձ բոլոր քարտապաններին հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը Օնլայն Բանկինգ ծառայությունը կտրամադրվի ընդամենը 1,000 ՀՀ դրամ միացման միանվագ վճարով` այժմ գործող 6,000 ՀՀ դրամի փոխարեն: Ընդ որում, հոկտեմբերի 1-ից մինչև 31-ը Օնլայն և Մոբայլ Բանկինգի համակարգում 5 և ավել գործարք կատարած օգտատերերի միջև կանցկացվի խաղարկություն, որի 3 հաղթողները կստանան Lenovo IdeaPad պլանշետ: Խաղարկության արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա նոյեմբերին:

Արշավի շրջանակներում իրավաբանական անձանց Ամերիաբանկը 3 ամսով կտրամադրի Ամերիա Օնլայն Բանկինգի անվճար փորձնական տարբերակ (trial): Կազմակերպությունների ներկայացուցիչների համար հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել ճանաչողական դասընթաց, որի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Ամերիա Օնլայն և Մոբայլ Բանկինգ համակարգի օգտագործման կանոններն ու հնարավորությունները:

Ակցիան գործելու է մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---