Հայտնի են 2015-ի Նոբելյան մրցանակակիրները ֆիզիոլոգիայի և բժշկագիտության ոլորտում![]() 5 հոկտեմբերի 2015 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի մայրաքաղաքում մեկնարկել է Նոբելյան շաբաթը, որի ընթացքում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկը կշնորհվի ականավոր գիտական հետազոտությունների, հեղափոխական հայտնագործությունների կամ մշակույթի և հասարակության զարգացման գործում մեծ ավանդի համար: Ավանդաբար, առաջինը հայտնի են դառնում ֆիզիոլոգիայի և բժշկագիտության ոլորտի դափնեկիրները: Այս տարի այդ ոլորտի մրցանակակիրներն են Ուիլյամ Քեմփբելը, Սատոշու Օմուրան և Յույու Տուն: Ինչպես ասվում է մրցանակի կայքում, Քեմփբելն ու Օմուրան արժանացել են մրցանակի կեսին մակաբույծ որդերի միջոցով փոխանցվող վարակների բուժման նոր մեթոդների համար: Նրանց հաջողվել է նոր դասի դեղորայք ստեղծել ավերմեկտինների` Streptomyces avermitilis սնկերի կենսագործունեության արդյունքում առաջացած արտադրության հիման վրա: Մասնավորապես, նրանց հաջողվել է մի քանի անգամ նվազեցնել հիվանդացությունը օնխոցերկոզով` գետային կուրությամբ, որի ախտանիշերն են բարձր ջերմությունն ու թուլությունը, իսկ փոխանցվում է այն հելմինտների միջոցով: Տուն արժանացել է մրցանակի մյուս կեսին մալարիայի բուժման նոր մեթոդների համար: Մասնավորապես, նրան հաջողվել է բացահայտել արտեմիզինինը, որը Artemisia annua բույսի մզվածքից է պատրաստվում: 2014-ին Նոբելյան մրցանակին ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում արժանացել էին Ջոն Օ`Քիֆը, Էդվարդ Մոզերն ու Մեյ Բրիտ Մոզերը տարածության մեջ կողմնորոշման նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմների բացահայտման համար: Ավանդաբար պարգևատրման արարողությունը տեղի կունենա Ստոկհոլմում` Ալֆրեդ Նոբելի մահվան օրը` դեկտեմբերի 10-ին: Մրցանակը կհանձնի Շվեդիայի թագավոր Կառլոս XIV Գուստավը: Այս տարի դրամական պարգևը մոտ $950.000 է ոլորտի բոլոր դափնեկիրների համար: Գումարի նվազումը, որը սովորաբար մեկ մլն դոլար է լինում, կապված է շվեդական կրոնի փոխարժեքի տատանումների հետ: Միջազգային Նոբելյան մրցանակը շնորհվում է Շվեդիայի կառավարությունը միջազգային հանձնաժողովի որոշման հիման վրա: Մրցանակը շնորհվում է շվեդացի արդյունաբերող, ճանապարհորդ, դինամիտի հեղինակ Ալֆրեդ Նոբելի (1833-1896) վերջին կամքի համաձայն: Պայմանագիրն այդ մասին կնքվել է 1895 թվականի նոյեմբերին շվեդա-նորվեգական ակումբում:1901 թվականից ի վեր մրցանակը շնորհվում է ամեն տարի: Գիտնականները դրամական պարգև են ստանում տարբեր ոլորտներում նշանակալի նվաճումների համար. բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտի մրցանակակիրներին որոշում է Կառոլինայի ինստիտուտի կոմիտեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |