CNN. Ռուսական զորքերը կարող են օգտագործվել Ասադի ուժերին ցամաքից աջակցելու համար

CNN. Ռուսական զորքերը կարող են օգտագործվել Ասադի ուժերին ցամաքից աջակցելու համար

PanARMENIAN.Net - Ռուսական զորքերը Սիրիայում կարող են օգտագործվել նախագահ Բաշար Ասադի ուժերին ցամաքից աջակցելու համար: Այդ մասին հայտնում է CNN-ը Պենտագոնում երկու աղբյուրի վրա հղումով, որոնք ծանոթ են Սիրիայում ռուսական մարտական ներուժի վերջին գնահատականին: Նրանք նշում են, որ ռուսական զորքերն ավելի շատ զենք ունեն, քան դա հարկավոր է Լաթակիայի մոտ «Հմեյմիմ» ավիաբազան պաշտպանելու համար:

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Ըստ պարբերականի տվյալների, ռուսական խմբավորումն «ավելացնում է ցամաքային ակտիվությունն, աջակցելու համար «չափավոր» ընդդիմության, ոչ թե ԻՊ դեմ հարձակման պատրաստվող սիրիական բանակին: Նշվում է, որ Լաթակիա է տեղափոխվել ինքնագնաց հրետանային 6 կայանք: Սկզբում ենթադրվում էր, որ դրանք օգտագործվելու են նավահանգստի պաշտպանության համար, սակայն վերջերս դրանք տեսել են սիրիական տարածքի խորքում` Հոմսի և Իդլիբի միջև: Հայտնաբարվել է նաև ԲՄ-30 «Սմերչ» համազարկային կրակի 4 համալիր:

Պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՌԴ նախագահ Պուտինը, բազմիցս են ասել, որ Ռուսաստանը մտադիր չէ ցամաքային գործողություն սկսել Սիրիայում: Հոկտեմբերի 5-ին այդ մասին հայտարարեց Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: «Մենք մտադիր չենք և չենք մասնակցելու ցամաքային գործողությունների, ուստի մենք տևական մասնակցություն չենք ունենալու միջսիրիական ճգնաժամի հանգուցալուծմանը»,-ասել է նա իր պաշտոնակից` Հորդանանի Սենատի խոսնակ Աբդերռաուֆ ար Ռավաբդոյի հետ հանդիպմանը:

Մատվիենկոն նաև հայտարարել է, որ ՌԴ-ն կքննարկի օդատիեզերական ուժերի մասնակցության քաղաքական և ռազմական նպատակահարմարությունը ԻՊ դեմ գործողությանն Իրաքում, եթե համապատասխան խնդրանք լինի:

«Եթե Իրաքը պաշտոնապես դիմի ՌԴ-ին, ապա երկրի ղեկավարությունը կքննարկի մեր օդուժի մասնակցության քաղաքական և ռազմական նպատակահարմարությունը ԻՊ դեմ գործողությանն Իրաքում, ուստի եկեք գուշակություններ չանենք»,-ասել է Մատվիենկոն:

Մինչդեռ ԻՊ գրոհայինները զանգվածային սպանդ են իրականացրել Իրաքի Անբար գավառում: Ըստ տեղեկությունների, սպանվել է Ալբու Նիմեի տոհմի առնվազն 70 անդամ:

Ինչպես պատմել է BBC-ին տոհմի մեծերից մեկը, հաշվեհարդարը տեղի է ունեցել հոկտեմբերի լույս 5-ի գիշերը: Ըստ նրա, ջիհադականները սպանում էին գյուղի բնակիչներին` պատժելով այն բանի համար, որ նրանց հարազտաներից ոմանք աշխատում են անվտանգության ուժերի շարքերում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---