Ըստ Էրդողանի՝ Պուտինին զանգելն «անիմաստ է». ՆԱՏՕ-ն պատրաստ է զորք ուղարկել «Թուրքիային պաշտպանելու համար»

Ըստ Էրդողանի՝ Պուտինին զանգելն «անիմաստ է». ՆԱՏՕ-ն պատրաստ է զորք ուղարկել «Թուրքիային պաշտպանելու համար»

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր չէ հեռաձայնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և քննարկել նրա հետ ավիամիջադեպերը, հայտնել է NTV հեռուստաալիքը:

«Ես երկար զրուցել եմ Պուտինի հետ Մոսկվայում (սեպտեմբերի 22-ին): Մենք գիտենք, թե ինչ հաջորդեց դրան: Ես հեռախոսազրույց եմ ունեցել նրա հետ Սիրիայում ռուսական զորքերի գործողության մեկնարկից հետո: Այդ խոսակցությունից հետո խախտվեց մեր օդային տարածքը: Այս պայմաններոuմ ես անմիաստ եմ համարում նոր հեռախոսազրույցը նրա հետ»,-ասել է նա լրագրողներին ինքնաթիռում` Ճապոնիա ուղևորվելիս, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: հոկտեմբերի 3-ին Թուրքիան հայտարարեց, որ ՌԴ ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածքը: Հաջորդ օրը Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ ռուսական ռազմական ինքնաթիռը ևս մեկ անգամ խախտել է Թուրքիայի օդային տարածքը հոկտեմբերի 4-ին` վերջին 3 օրում երկրորդ անգամ: ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ հոկտեմբերի 3-ին ռուսական Սու-30 ինքնաթիռը հայտնվել է Թուրքիայի օդային տարածքում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ` բողոք հայտնելով Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցող ռուսական կործանիչի կողմից այդ երկրի օդային տարածքը հոկտեմբերի 3-ին խախտելու համար:

Մինչդեռ ՆԱՏՕ-ն պատրաստ է զորքեր ուղարկել Թուրքիա անհրաժեշտության դեպքում պաշտպանելու համար դաշնակցին հարավային ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: «Դաշինքն արդեն արձագանքել է, բարձրացնելով զորքերի տեղափոխման պատրաստականությունը»,-հավելել է նա:

Ըստ Ստոլտենբերգի, ՆԱՏՕ-ում մշտապես հետևում են իրավիճակին Սիրիայում և քննարկում են Անկարայի հետ վերջինիս լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու անհրաժշետությունը:

Նա նշել է, որ դաշինքը մտահոգված է Ռուսաստանի կողմից թևավոր հրթիռների կիրառմամբ: «Մոսկվան պետք է կենտրոնանա Սիրիայում ԻՊ դեմ պայքարի վրա, ոչ թե Բաշար Ասադին սատարելու»:

Ավելի վաղ CNN-ը Պենտագոնում երկու աղբյուրի վրա հղումով հաղորդել է, որ Ռուսական զորքերը Սիրիայում կարող են օգտագործվել նախագահ Բաշար Ասադի ուժերին ցամաքից աջակցելու համար: Աղբյուրները նշում են, որ ռուսական զորքերն ավելի շատ զենք ունեն, քան դա հարկավոր է Լաթակիայի մոտ «Հմեյմիմ» ավիաբազան պաշտպանելու համար: Ըստ պարբերականի տվյալների, ռուսական խմբավորումն «ավելացնում է ցամաքային ակտիվությունն, աջակցելու համար «չափավոր» ընդդիմության, ոչ թե ԻՊ դեմ հարձակման պատրաստվող սիրիական բանակին: Նշվում է, որ Լաթակիա է տեղափոխվել ինքնագնաց հրետանային 6 կայանք: Սկզբում ենթադրվում էր, որ դրանք օգտագործվելու են նավահանգստի պաշտպանության համար, սակայն վերջերս դրանք տեսել են սիրիական տարածքի խորքում` Հոմսի և Իդլիբի միջև: Հայտնաբարվել է նաև ԲՄ-30 «Սմերչ» համազարկային կրակի 4 համալիր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---