Իրանը հերքում է. ՌԴ հրթիռներ իր տարածքում չեն ընկել

Իրանը հերքում է. ՌԴ հրթիռներ իր տարածքում չեն ընկել

PanARMENIAN.Net - Իրանը հերքել է լուրերն այն մասին, թե ռուսական թևավոր հրթիռներ են ընկել իր տարածքում: Ինչպես հայտնել է FARS գործակալությունը Sputnik-ի վրա հղումով, աղբյուրն Իրանի պաշտպանական գերատեսչությունում հայտնել է, որ իրենք տեղեկություն չունեն հրթիռների ընկնելու մասին, իսկ ավելի վաղ արևմտայն ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն իբր տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին ոչ այլ ինչ են, քան հոգեբանական պատերազմի դրսևորում:

ՌԴ ՊՆ-ն իր հերթին ևս հերքել է այդ լուրերը` հայտարարելով, որ բոլոր հրթիռները հասել են նշանակետերին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սիրիայի ուղղությամբ արձակված ռուսական հրթիռների, իբր, Իրանի տարածքում ընկնելու մասին CNN-ի հաղորդագրությունները անհայտ աղբյուրների վրա հղումով չեն համապատասխանում իրականությանը, հայտնել է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանի Կասպիական նավատորմի չորս ռազմանավ հրթիռակոծել են Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը: Ընդհանուր առմամբ, հարվածի համար օգտագործվել է 26 թևավոր հրթիռ: Հարված է հասցվել 11 թիրախների, նրանք բոլորն ոչնչացվել են: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցել է Վլադիմիր Պուտինին, որ հարվածները հասցվել են կառավարման կենտրոններին, ռազմական տեխնիկայի կուտակումներին ու ճամբարներին, զինամթերքի պահեստներին: Հարվածները հասցվել են 1500 կմ հեռավորությունից:

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---