Պենտագոնը հայտարարում է «Թուրքիայի անվտանգությանն ԱՄՆ և ՆԱՏՕ-ի հավատարմության մասին»

Պենտագոնը հայտարարում է «Թուրքիայի անվտանգությանն ԱՄՆ և ՆԱՏՕ-ի հավատարմության մասին»

PanARMENIAN.Net - ԱՄՆ և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Էշթոն Քարթերը և Վենդի Գոնուլը հոկտեմբերի 8-ին Բրյուսելում քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակն ու պայքարը ծայրահեղական «Իսլամական պետության» դեմ, հայտնում է Պենտագոնը:

«Նախարար Քարթերը հաստատել է Թուրքիայի անվտանգության ԱՄՆ և ՆԱՏՕ-ի անբեկանելի հավատարմության մասին`Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի վերջին խախտումների կապակցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են նաև Թուրքիայի ավանդն ԻՊ դեմ պայքարում, ընդ որում Քարթերը շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին կոալիցիայի ուժերին «Ինջիրլիկ» ավիաբազան տրամադրելու համար:

«Նախարար Քարթերն ու նախարար Գոնուլը քննարկել են ԻՊ դեմ պայքարի ուժեղացմանը և Թուրքիայի հարավային սահմանի անվտանգության ապահովմանն, այդ թվում օտարերկրացի գրոհայինների տարանցումը կասեցնելուն ուղղված, հետագա քայլերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բրյուսելում Քարթերն ու Գոնուլը մասնակցել են ՆԱՏՕ-ի ՊՆ ղեկավարների հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է զորքեր ուղարկել Թուրքիա անհրաժեշտության դեպքում պաշտպանելու համար դաշնակցին հարավային ուղղությամբ:

«Դաշինքն արդեն արձագանքել է, բարձրացնելով զորքերի տեղափոխման պատրաստականությունը»,-հավելել է նա: Ըստ Ստոլտենբերգի, ՆԱՏՕ-ում մշտապես հետևում են իրավիճակին Սիրիայում և քննարկում են Անկարայի հետ վերջինիս լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու անհրաժշետությունը:

Նա նշել է, որ դաշինքը մտահոգված է Ռուսաստանի կողմից թևավոր հրթիռների կիրառմամբ: «Մոսկվան պետք է կենտրոնանա Սիրիայում ԻՊ դեմ պայքարի վրա, ոչ թե Բաշար Ասադին սատարելու»:

ՌԴ ՊՆ-ն հոկտեմբերի 5-ին հայտարարեց, որ ռուսական Սու-3 ինքնաթիռը հայտնվել է Թուրքիայի օդային տարածքում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ` բողոք հայտնելով Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցող ռուսական կործանիչի կողմից այդ երկրի օդային տարածքը հոկտեմբերի 3-ին խախտելու համար:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ ՌԴ գործողությունները Սիրիայում Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման պատճառ չեն դառնա, քանի որ երկու երկրների գործակցությունը բավականին ամուր հիմքերի վրա է:

Մինչ այդ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ միջադեպը լարվածություն չի առաջացնի երկկողմ հարաբերություններում: Ըստ նրա, Մոսկվան հայտնել է Անկարային, որ միաջդեպը տեղի է ունեցել սխալմամբ և հավաստիացրել է, որ դա չի կրկնվի:

Ինչպես ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, ՌԴ ռազմական գերատեսչությունը շարունակել է խորհրդակցությունները թուրք գործընկերների հետ` կանխելու համար հետագա միջադեպերը թուրք-սիրիական սահմանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---