«Էրեբունի-Երևան»-ի առթիվ Երևանի որոշ հատվածներ կփակվեն

«Էրեբունի-Երևան»-ի առթիվ Երևանի որոշ հատվածներ կփակվեն

PanARMENIAN.Net - «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու, տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 10-ին և 11-ին ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի հետևյալ հատվածներում.

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 8:00-24:00, Ազատամարտիկների-Էրեբունի փողոցների խաչմերուկից մինչև Այվազովսու փողոց ընկած հատվածը, ժամը 12:00-22:30՝ Այվազովսկու և Խ. Դաշտենցի փողոցների խաչմերուկից մինչև Էրեբունի հրապարակ ընկած հատվածը,ժամը 22:00-ից՝ Սախարովի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ, ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 11-ի ժամը 24:00` Տիգրան Մեծի պողոտա-Մելիք Ադամյան փողոց խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը, ինչպես նաև Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից երթևեկելի հատվածը։

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ից՝ Շահումյան հրապարակը՝ Խորենացի փողոցից Վ. Սարգսյան փողոց հատվածը, ժամը 13:00-16:00՝ Գր.Լուսավորչ պողատան՝ Արշակունյաց պողոտայի խաչմերուկից մինչև Զաքյան փողոցի խաչմերուկ, ժամը 14:00-24.00` Աբովյան փողոցը՝ Թումանյան խաչմերուկից Հանրապետության հրապարակ, ժամը 12:00-16:00՝ Ռուսաստանի հրապարակը՝ Արգիշտի փողոց, ժամը 17:30-24:00` Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները:

Հոկտեմբերի 10-ին՝ «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առաջին օրը տեղի կունենա ավանդական դարձած ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի և տարազների ու խոհանոցի ցուցադրույթուն-տոնավաճառը՝ Էրեբունի փողոցում։ Տոնական առաջին օրը կամփոփվի «Երևանում տոն է» խորագրով համերգով, որը կհաջորդի տոնավաճառին։

Հոկտեմբերի 11-ը կմեկնարկի ավանդական դարձած միջոցառումներով՝ ջրցանների շքերթով, արձանների լվացումով, Սարյանի պուրակում գեղարվեստի ցուցահանդեսով։

«Էրեբունի-Երևան 2797»-ը հագեցած է լինելու նաև մարզական միջոցառումներով։ Իսակովի պողոտային զուգահեռ նորակառույց արագընթաց ճանապարհի հարակից, հատուկ հատկացված տարածքում մոտոկրոսսի, կվադրոցիկլի և լեռնային հեծանվասպորտի ցուցադրական ելույթներ են լինելու՝ հմուտ մարզիկների մասնակցությամբ։ Մարզական ցուցադրական ելույթներ կարելի է տեսնել նաև Ազատության հրապարակում՝ օդային ակրոբատիկա, սթրիթվորքաութ, սթրիթբոլ, թռիչք բարձրությունից և այլն։ Ազատության հրապարակում մարզական ծրագրին հաջորդելու է ռոք համերգը։

Պաշտոնական հանդիսությունը այս տարի էլ Երևանի քաղաքապետարանի դիմաց է կայանալու՝ ժ. 14։00-ին։ Հանդիսության ընթացքում մի շարք քաղաքացիների կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Այս տարի, պաշտոնական հանդիսությունից հետո, շքերթի փոխարեն, երաժշտաթատերական ներկայացում է լինելու, որին կհաջորդի պարային շքերթը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---