Today's Zaman-ի գլխավոր խմբագիրը ձերբակալվել է Twitter-ում Էրդողանին վիրավորելու համար

Today's Zaman-ի գլխավոր խմբագիրը ձերբակալվել է Twitter-ում Էրդողանին վիրավորելու համար

PanARMENIAN.Net - Ստամբուլում ձերբակալվել է Թուրքիայի առաջատար անգլալեզու Today's Zaman թերթի գլխավոր խմբագիրը Բյուլենթ Քենեշը: Նրան մեղադրում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա համախոհներին Twitter-ում վիրավորելու համար: Այս մասին ասվում է թերթի կայքում:

Նրան ձերբակալել են հենց աշխատավայրում: Լրագրողի դեմ քրեական գործ է հարուցվել մի շարք դրվագներով, նաև 2 հայց է ներկայացվել վնասի փոխհատուցման պահանջով: Լրագրողի դեմ հարուցված գործի շրջանակում քննություն է սկսվել 6 ուղղությամբ` Էրդողանի, նրա խորհրդականների և կառավարության անդամների, ըստ տուժածների, անհիմն զրպարտանքի համար:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, հաջորդ ամիս կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կառավարությունը փորձում է ահաբեկել անկախ ԶԼՄ-ներին և սահմանափակել խոսքի ազատությունը: Արդարադատությունը չարաշահելու դեպքերը կապված այդ խնդրի լուծման հետ ավելացել են, ասվում է թերթի խմբագրականում, հայտնում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ Sözcü daily պարբերականի 2 լրագրող մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 1 տարվա ազատազրկման Էրդողանին և նրա կուսակիցներն վիրավորելու համար:

2014-ին հարյուրավոր մարդիկ, հիմնականում «հայտնի մտավորականներ, լրագրողներ ու քաղաքացիներ», կանգնել en դատարանի առջև Թուրքիայի ՔՕ 299 հոդվածով, որը հաճախ է օգտագործվում նախագահին վիրավորելու համար մեղադրանք ներկայացնելիս:

Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, որին մասնակցեց 20 կուսակցություն: Ընտրությանը մասնակցել է 53 մլն ընտրող: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո 45 օրվա ընթացքում երկրում պետք է կառավարություն ձևավորվեր: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կազմել չկարողացավ և ստիպված էր կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Սակայն 45 օրվա ընթացքում կառավարություն չհաջողվեց ձևավորել:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն էր. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում էր ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները, ինչին դեմ են ընդդիմադիր ուժերը:

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան նոյեմբերի 1-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---