Անկարայում պայթյունից մոտ 30 մարդ է զոհվել, Դիարբեքիրում` հատուկ գործողություն է քուրդ զինյալների դեմ (թարմացված)

Անկարայում պայթյունից մոտ 30 մարդ է զոհվել, Դիարբեքիրում` հատուկ գործողություն է քուրդ զինյալների դեմ (թարմացված)

PanARMENIAN.Net - Մոտ 30 մարդ է զոհվել հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով: Պայթյունները տեղի են ունեցել տեղի ժամանակով մոտ 10:00-ին: Ավելի քան 100 մարդ վիրավորվել է, հայտնում է NTV-ն:

Դա տեղի է ունեցել երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ անցնում էր արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հակապատերազմական հանրահավաքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

NTV հեռուստաալիքն ականատեսների վրա հղումով հայտնել է, որ պայթյունների պատճառը կարող են լինել մահապարտ ահաբեկիչները, սակայն պաշտոնական հաստատում չկար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխանությունները ևս այն որպես ահաբեկչություն են որակում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդհատել է եռօրյա ծրագիրը Ստամբուլում և վերադարձել է մայրաքաղաք: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նախագահն անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է գումարել:

Մինչդեռ Դիարբեքիրի նահանգապետարանը Սուր և Յենիշեհիր գավառներում պարետային ժամ է հայտարարել և հատուկ գործողություն է է իրականացնում:

Հատուկ ջոկատայինների կողմից իրականացվող գործողության նպատակն է հայտնաբերել և վնասազերծել քուրդ զինյալներին:

Ըստ թուրքական «sondakika» լրատվական կայքի՝ գործողության ընթացքում թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև բախումներ են տեղի ունենում, ինչի հետևանքով արդեն 3 քուրդ զինյալ է սպանվել, հայտնում է ermenihaber-ը:

Գործողությունը շարունակում է, և Դիարբեքիրում դեռևս կրակոցներ են լսվում:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:Անկարայի և քրդերի միջև հրադադարի մասին հայտարարվեց 2012-ի մարտին: Կողմերը մտադիր էին լուծել քուրդ փոքրամասնության խնդիրները խաղաղ ճանապարհով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---