Գերմանացի քաղգործիչ. Անկարայի պայթյուններն իշխանության սադրանքն են

Գերմանացի քաղգործիչ. Անկարայի պայթյուններն իշխանության սադրանքն են

PanARMENIAN.Net - Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրն Անկարայում տեղի ունեցած պայթյունները վերագրել է իշխանություններին:

Թուրքական «Taraf» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ Օզդեմիրը նշել է, որ պայթյունները կազմակերպվել են իշխանության կողմից՝ նոյեմբերի 1-ի ընտրությունների նորմալ ընթացքը խանգարելու և ընտրությունների նախաշեմին երկրում քաոս առաջացնելու նպատակով:

«Ինչպես երևում է՝ ամեն ինչ անում են, որպեսզի կանխեն նորմալ և արդար ընտությունների կազմակերպումը»,- ասել է նա՝ նշելով, որ ընտրությունների կանոնավոր ընթացքի դեպքում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և Էրդողանը կրկին չեն կարողանալու խորհրդարանում մեծամասնություն ապահովել:

Օզդեմիրը Եվրամիությանը կոչ է արել՝ դադարեցնել Թուրքիայի հետ ընթացող բանակցությունները: «Ցանկացած համաձայնություն կարող է տպավորություն ստեղծել, թե Էրդողանը մեզ համար նորմալ զրուցակից է: Նոյեմբերի 1-ի ընտրություններից առաջ մենք պետք է խուսափենք այնպիսի քայլերից, որոնք կարող են գնահատվել որպես աջակցություն Էրդողանին: Ընտրություններում հավանական պարտության դեպքում սեփական սխալների համար պատասխան տալու անհրաժեշտության վախից իր սեփական երկրում քաոս առաջացնող ղեկավարը չի կարող վստահելի գործընկեր լինել», - ասել է նա:

Գերմանացի քաղաքական գործիչը նշել է նաև, որ ով էլ լինի Անկարայի պայթյունների կազմակերպիչը, դրա անմիջական թիրախը եղել են Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ- CHP) և «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ- HDP) կուսակցությունները, որոնք ևս ներկա են եղել Անկարայի խաղաղ ցույցին:

Գերմանացի քաղաքական գործիչը նշել է նաև, որ ով էլ լինի Անկարայի պայթյունների կազմակերպիչը, դրա անմիջական թիրախը եղել են Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ- CHP) և «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ- HDP) կուսակցությունները, որոնք ևս ներկա են եղել Անկարայի խաղաղ ցույցին:

97 մարդ է զոհվել հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով: 246 մարդ վիրավորվել է: Դա տեղի է ունեցել երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ անցնում էր արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հակապատերազմական հանրահավաքը:

Իշխանությունները որպես կազմակերպիչ կասկածում են «Իսլամական պետությանը», ՔԱԿ-ին և 2 ձախակողմյան ծայրահեղական խմբավորումների:

Պայթյունների պատճառով Թուրքիայում 3 օրով կասեցվել է նախընտրական արշավը:

Հոկտեմբերի 10-ին ՔԱԿ ղեկավարությունը հրամայել է իր գրոհայիններին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները մինչև նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Հայտարարությունն արվեց Անկարայում բազմաթիվ կյանքեր խլած ահաբեկչական գործողությունից հետո:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---