Նալբանդյան. ԵՏՄ հիմքում 4 ազատություն է` որպես տնտեսությունների զարգացման լրացուցիչ խթան

Նալբանդյան. ԵՏՄ հիմքում 4 ազատություն է` որպես տնտեսությունների զարգացման լրացուցիչ խթան

PanARMENIAN.Net - ԵՏՄ հիքմում 4 ազատություն է դրված` ապրանքների, ծառայությունների, կալիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, որոնք անդամ երկրների տնտեսությունների համար զարգացման լրացուցիչ խթան են: Այս մասին հոկտեմբերի 23-ին Երևանում Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովի ընթացքում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Միջազգային տնտեսական ինտեգրացիոն գործընթացները միջազգային հանրության ուշադրության կիզակետում են գտնվում: Այսօր աշխարհում մոտ 20 տնտեսական միավորում կա: Փորձագետներից շատերն ասում են, որ որոշելու համար, թե որքանով է այս կամ այն երկիրը շահում տնտեսական այս կամ այն դաշինքին միանալուց, պետք է պարզել, թե ինչ նա կկորցներ, եթե չանդամակցեր այդ միությանը` լրացուցիչ տնտեսական հնարավորություններ ստանալու տեսակետից», - ասել է Նալբանդյանը:

Հոկտեմբերի 22-ին Երևանում մեկնարկել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետինստիտուտի շրջանավարտների III միջազգային համաժողովը, որը կտևի մինչև ամսի 24-ը: Այն մեկ հարթակում է հավաքել դիվանագետների՝ աշխարհի մոտ 60 երկրից. նրանց թվում են պետական պաշտոնյաներ, հայտնի տնտեսագետներ, մշակութային գործիչներ և բիզնես-հանրության ներկայացուցիչներ:

ԱԳ նաժարարի խոսքով՝ 21-րդ դարում տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին և տնտեսական դիվանագիտությանն է նվիրված ֆորումի հատուկ բանավեճային պանելը:

Խոսելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ահաբեկչության մասին, Նալբանդյանը նշել է, որ դրանք մարտահրավերներ են ամբողջ քաղաքակիրթ մարդկության համար, գրում է Panorama.am-ը:

Արտաքին գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ միայն Սիրիայից Հայաստանն ընդունել 17 հազար փախստական:

«Մերձավոր Արևելքում հայկական համայնքների, ազգային փոքրամասնությունների վիճակը մեզ մշտապես պետք է անհանգստացնի», - ասել է նա:

Նալբանդյանը կարևորել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը՝ նշելով, որ Իրանում տնտեսության զարգացումը էականորեն կփոխի իրավիճակը ամբողջ տարածաշրջանում:

Խոսելով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին, ԱԳ նախարարը ասել է, որ այն լրացուցիչ ներուժ է անդամակցող երկրների տնտեսական զարգացման համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ողջույնի ուղերձ է հղել ՄՄՀՊԻ շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի մասնակիցներին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև հայ գործընկերներին միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած անգնահատելի օգնության համար:

Ողջույնի ուղերձն ընթերցել է ՄՄՀՊԻ ռեկտոր Անատոլի Տորկունովը:

Դրանում ասված է եղել, որ ինստիտուտի շրջանավարտները հերթական անգամ ցուցադրում են իրենց բազմահազարանոց ինտերնացիոնալ ընտանիքի համախմբվածությունը, ուսանողական եղբայրության ոգու պահպանումը, հարգանքը Ռուսաստանի համալսարանական ավանդույթներին, ինչպես նաև ժողովուրդների միջ և փոխըմբռնման ու համագործակցության ամրապնդման գործում իրենց ավանդը ներդնելու անկեղծ ձգտումը:

Պուտինը նաև նշել է, թե պատահական չէ, որ բուհի շրջանավարտների ներկայիս հանդիպումն ընթանում է Երևանում, քանի որ այս տարի լրանում է արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի՝ գիտնական-արևելագետների պատրաստման գործում ՄՄՀՊԻնախորդի ստեղծման 200-ամյակը:

ՄՄՀՊԻ շրջանավարտների երրորդ միջազգային Ֆորումի շրջանակում նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը Սարգսյանը մասնակցել է նաև ճեմարանի 200-ամյակին և Մոսկվայի արևելագիտության դպրոցին նվիրված հրատարակությունների և ՄՄՀՊԻ գրքի թանգարանի պահուստային ֆոնդի պատկերագրքի շնորհանդեսին, դիտել` Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը:

Ֆորումի բացման արարողության ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Գոհունակությամբ եմ ուզում նշել ՄՄՀՊԻ-ի կարևոր ներդրումը նաև Հայաստանի Հանրապետության համար կադրերի պատրաստման գործում: Ուրախ եմ, որ ինստիտուտն ավարտելուց հետո դուք սերտ կապեր եք պահպանում, ինչի շնորհիվ ձևավորվել է ՄՄՀՊԻ-ի շրջանավարտների լայն ցանց»,- ասել է նախագահը: Նա նկատել է, որ այսօր ՄՄՀՊԻ արևելագիտության դպրոցը շարունակում է Լազարյան ճեմարանի բարի ավանդույթները:

«Կարծում եմ, կարիք չկա վերապատմել Լազարյան ճեմարանի ամբողջ հարուստ պատմությունը, բավարար է ընդգծել, որ իր գոյության 100 և ավելի տարիների ընթացքում այն դարձավ կարևոր ուսումնական հաստատություն, արևելագիտության նշանակալի կենտրոն, որտեղ կրթվեցին այդ ժամանակվա գիտական, մշակութային , քաղաքական հայտնի գործիչներ», - ասել է Սարգսյանը:

Համաժողովը կազմված է արևելյան արդիական խնդիրներին վերաբերող լիագումար նիստերից: Մասնակիցներն անդրադառնալու են տարածաշրջանային ինտեգրման գործընթացների, եվրասիական ինտեգրման շրջանակներում Հայաստանի հետագա զարգացման, դիվանագիտական կարգավորման մեխանիզմների, Մերձավոր Արևելքի և Իրանի նոր իրավիճակի, աշխարհի փոխհարաբերությունների համակարգում Չինաստանի տնտեսական մոդելի տեղի և Մետաքսի ճանապարհի հեռանկարների հարցերին:

Համաժողովի անցկացման վայրը և քննարկումների ընդհանուր թեման պայմանավորված են 2015-ին Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակի տոնակատարությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---