Թուրքիայում գործող քրիստոնյա եկեղեցիների առաջնորդների պատմական հանդիպումը. Նախորդից 17 դար անց

Թուրքիայում գործող քրիստոնյա եկեղեցիների առաջնորդների պատմական հանդիպումը. Նախորդից 17 դար անց

PanARMENIAN.Net - Թուրքիայում գործող Հայ Առաքելական եկեղեցու, Հույն ուղղափառ, Սիրիական ուղղափառ, ինչպես նաև կաթողիկե և ավետարանչական եկեղեցիների առաջնորդները հավաքվել են վերջին 17 դարում առաջին անգամ: Ըստ Zaman-ի հաղորդագրության, հանդիպումը տեղի է ունեցել հունական առաջնորդարանում` Ֆեներում և նվիրված էր «Քրիստոնեության հինգ սկզբունքները» գրքի հրատարակությանը: Գրքի հրատարակիչն է վերոնշյալ 5 եկեղեցիների անդամաներից բաղկացած խորհուրդը:

Հանդիպմանը մասնակցել են ՀԱԵ եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, ՀԱԵ Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Սիրիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Յուսուֆ Չեթինը, կաթողիկե եկեղեցու առաքելական փոխանորդ, եպիսկոպոս Լուի Պելատրը, Թուրքիայի ավետարանչական եկեղեցու առաջնորդ Իսհան Օզբեկը:

Թուրքիայի ավետարանչական եկեղեցու քարտուղար Թամար Քարասուն նշել է, որ հանդիպումը պատմական նշանակություն ունի քրիստոնյաների համար, իսկ հրատարակված գիրքն ընդգծում է քրիստոնյա եկեղեցիների միասնությունն անկախ ուսմունքների տարբերությունից:

Այս հանդիպմուն առաջին նման հավաքն է 325 թ. Նիկիայի ժողովից հետո:

Նիկիայի Ա տիեզերական ժողով, 325թ. Կոստանդիանոս Ա Մեծի կողմից Նիկիա քաղաքում հրավիրված քրիստոնյա եկեղեցու վարդապետների ժողով։ Իր որոշումների ավանդական քրիստոնյա եկեղեցիների կողմից ընդունման շնորհիվ ճանաչվել է տիեզերական։ Ժողովին մասնակցել է 318 եպիսկոպոսներ, այդ թվում Հայաստանից` Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակեսը: Ի թիվս այլ հարցերի ժողովը ֆիքսում է Զատիկը տոնելու ժամանակը՝ գարնանային արևահավասարից անցած առաջին լիալուսնից հետո ընկած առաջին կիրակին։ Ըստ ավանդության Արիստակեսը բերում է Նիկիական ժողովի որոշումները Հայաստան և ներկայացնում դրանք Գրիգոր Լուսավորչին, որը դրանք ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---