Հայոց ցեղասպանությանը նվիրված 5-րդ միջազգային գիտաժողովը՝ Մատենադարանում

Հայոց ցեղասպանությանը նվիրված 5-րդ միջազգային գիտաժողովը՝   Մատենադարանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-29-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի կունենա «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Գիտաժողովն անցնելու է «Վերածնված մշակույթ, վերապրած ձեռագրեր» խորագրի ներքո:

Դրան մասնակցելու են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Լատվիայի, Ղազախստանի, Վրաստանի առաջնակարգ կենտրոնների մասնագետներ: Իրականացվելու են մշակութային միջոցառումներ, տեղի է ունենալու Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալ.Լիդովի «Ախթալայի վանքի որմնանկարները» հիմնարար աշխատության շնորհանդեսը, նախատեսվում է գործակցության պայմանագրերի կնքման արարողություն:

ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով» կպարգևատրվեն գերմանացի վերականգնողներ Ռոբերտ Շտեհլեն և Մարգրեթ Յաշկեն, ովքեր 15 տարի բարեգործական հիմունքներով վերականգնել են Մատենադարանի արծաթակազմ ձեռագրերը՝ մեծ մասամբ Հայոց ցեղասպանության տարիներին փրկված: Ներկա են լինելու նաև դիվանագիտական օղակների ղեկավարներ: Ելույթներով հանդես են գալու Հայաստանի թանգարանների, արխիվների ու գրադարանների աշխատակիցները:

Հինգ տարվա ընթացքում գիտաժողովը ձեռք է բերել լայն ճանաչում` համախմբելով գրավոր ժառանգության պահպանման ոլորտի բարձրակարգ մասնագետների (միջնադարագետներ, ձեռագրագետներ, վերականգնողներ, ֆոնդապահներ, թանգարանագետներ, արխիվագետներ, գրադարանավարներ): Կատարված աշխատանքի արդյունքում է նաև 2014-ի դեկտեմբերին Մատենադարանին շնորհվել գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման ոլորտում ԱՊՀ տարածքում Բազային կազմակերպության կարգավիճակ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---