Associated Press-ը երբեք չի գրել Հայոց ցեղասպանության մասին չակերտներում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թեման բոլորովին էլ արգելված չէ ամերիկյան մամուլում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Associated Press-ի խմբագիրներից մեկը, AP-ն միշտ ջանում է իրերն կոչել իրենց անուններով: «Մենք միշտ գրել ենք, որ Հայոց ցեղասպանությունը եղել է, սակայն ԱՄՆ վարչակազմը չի ճանաչում դա, ասելով լոկ «Առաջին աշխարհամարտի ժամանակների ողբերգական իրադարձությունների մասին»: Ինչ վերաբերում է AP-ին, ապա մենք երբեք այդ տերմինը չակերտներով չենք գրել»,-ընդգծել է նա: Ամերիկացի քաղաքական գործիչների մեծամասնության կարծիքով, «այդ տերմինի օգտագործման հետ կապված բարդությունները սերտորեն կապված են ամերիկա-թուրքական հարաբերությունների հետ: Մեծամասնությունը առաջնային է համարում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, եւ հենց դրանում է նրանց լռության պատճառն այս հարցում: Դեմոկրատները նույնպես Հայոց ցեղասպանության մասին օրենք չեն ընդունի»,-ընդգծել է ընտրական տեխնոլոգիաների գծով քաղաքական խորհրդատուներից մեկը` հավելելով, որ «ԱՄՆ-ի համար Հայոց ցեղասպանությունը եղել է շատ վաղուց եւ այլ մոլորակում, իսկ դա հետաքրքիր չէ շարքային ամերիկացու համար: Նրան առավելապես հատաքրքրում է աբորտների թույլտվության հարցը եւ իրաքյան պատերազմը: Հենց այդ հաջորդականությամբ»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---