Ընտրություններն Ադրբեջանում. Իշխող կուսակցությունը հաղթում է լուրջ ընդդիմության բացակայության պայմաններում 2 նոյեմբերի 2015 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ինչպես գրում է Trend-ը, ընտրողների մասնակցությունը կազմել է 55,7 տոկոս: Քվեարկել է 2,89 մլն ընտրող, ինչը 6 տոկոսով ավելի է, քան նախորդ ընտրությունները: Ընտրությունները բոլոր տեղամասերում համարվել են կայացած: Իշխող «Ենի Ադրբեջանը» հաղթել է 125 ընտրատարածքից 71-ում: Իշխանությունների հաղթանակը սպասված էր երկրում լուրջ ընդդիմադիր ուժերի բացակայության պայմաններում: Ընտրություններից մի քանի օր առաջ ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավարությունը հայտարարեց, որ կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին: Ավելի վաղ կուսակցությունն առաջարկել էր իշխանություններին կասեցնել ընտրարշավն ու հետաձգել ընտրությունները 4 ամսով` մինչ այդ ազատելով բոլոր քաղբանտարկյալներին, ժողովրդավարական և հավասար պայմաններ ստեղծելով բոլոր քաղաքական ուժերի և թեկնածուների համար: Ադրբեջանի իշխանությունները ստեղծում են «անկախ» թեկնածուների քանակի աճի իմիտացիա: Միջազգային կառույցները բավականին խիստ դիրքորոշում են որդեգրել ընտրությունների հարցում: 2015-ի սեպտեմբերի 11-ին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Մայքլ Լինքը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունների սահմանափակումների պատճառով ԺՀՄԻԳ-ը ստիպված էր հրաժարվել ընտրությունների դիտարկումից: Ավելի վաղ հաստատությունը մտադիր էր 380 դիտորդ գործուղել Ադրբեջան: ԵԱՀԿ ԽՎ-ն նույնպես հրաժարվել է դիտորդական առաքելությունից: Միջազգային Transparensy International և Human Rights Watch (HRW) կազմակերպությունները հայտնում են Ադրբեջանում հասարակական ակտիվիստների, լրագրողների և փաստաբանների հետապնդումների մասին: HRW տվյալներով 2014-ին Ադրբեջանի իշխանություններն առնվազն 35 լրագրողի և իրավապաշտպանի են ձերբակալել: Ադրբեջանի իշխանությունները հերքում են մեղադրանքները: Ալիևը խիստ քննադատության է ենթարկել ընտրություններին դիտորդների չուղարկելու վերաբերյալ ԵԱՀԿ որոշումը: Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |