Առէկսիմբանկն էլեկտրոնիկայի խանութների ցանցի հետ համատեղ իրականացնում է ամանորյա ակցիա

Առէկսիմբանկն էլեկտրոնիկայի խանութների ցանցի հետ համատեղ իրականացնում է ամանորյա ակցիա

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 10-ը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և «ՎԵԳԱ» էլեկտրոնիկայի խանութների ցանցը համատեղ իրականացնում են «Բումերանգ» ամանորյա ակցիա:

Բանկի հետ համագործակցող Unistream, Converse Transfer, MoneyGram, Sigue Money Transfer, Ria Money Transfer, Anelik միջազգային համակարգերի միջոցով փոխանցող կամ ստացող յուրաքանչյուր 5-րդ հաճախորդին տրամադրվելու է «ՎԵԳԱ ԳՐՈՒՊ» խանութների ցանցի զեղչային կուտակային Gold քարտ` առաջին ձեռք բերվող ապրանքի արժեքի 10% զեղչի և 3% կուտակման հնարավորությամբ, որը յուրաքանչյուր գնումից հետո փոխանցվելու է քարտի վրա` ակցիայի գործողության ժամկետի ամբողջ ընթացքում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Բացի այդ, քարտն ունի լրացուցիչ 5.000 ՀՀ դրամ գումարի բոնուսային կուտակման հնարավորություն:

Առէկսիմբանկի Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովայի խոսքերով` 5.000 դրամ բոնուսը հաճախորդը կարող է օգտագործել առաջին գնումից հետո ցանկացած պահի, օրինակ` երկրորդ անգամ գնում կատարելիս:

«Քարտը ստանալու համար հաճախորդը պետք է կատարի հետևյալ պարտադիր պայմանը` առաջին գնումը պետք է իրականացնել մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը: Դրանից հետո քարտն անմիջապես ակտիվանում է և գործում է հետագա բոլոր գնումների դեպքում», - նշեց Ե. Մարկովան:

Պլաստիկ քարտերը տրամադրվում են Առէկսիմբանկի բոլոր մասնաճյուղերում:

Առէկսիմբանկն իրականացնում է արագ դրամական փոխանցումներ MONEYGRAM , UNISTREAM , ANELIK, INTELEXPRESS, SIGUE MONEY TRANSFER, RIA MONEY TRANSFER և CONVERSE TRANSFER համակարգերի միջոցով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---