Ցմահ բանտարկության դատապարտված Ռ.Սաֆարովը ստացավ եւս 8 ամիս պայմանական18 նոյեմբերի 2006 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը Պեշտի Կենտրոնական շրջանային դատարանում դատավոր Տոտ Տենդեշունի նախագահությամբ կայացել է բանտապահների հայցով դատավարությունը ընդդեմ ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի: Ինչպես հաղորդել են Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատանը, դատավարությանը մասնակցել են նաեւ դեսպանատան աշխատակիցները: Այն բանից հետո, երբ դատարանը լսել է երկու վկաների ցուցմունքները, պետական մեղադրողը իր կեսժամյա ելույթում հայտարարել է, որ Ռ.Սաֆարովը մեղադրվում է իշխանության ներկայացուցչին դիմադրելու եւ մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Ըստ Հունգարիայի ՔՕ, Սաֆարովը դատապարտվել է 8 ամսվա պայմանական ազատազրկման, հաղորդում է ԱՊԱ-ն: Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը դատապարտված է ցմահ բանտարկության Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |