Մոսկովյան միլիցիայի համար հրատարակվել է «Հայաստան, Հայաստան...» գիրքը21 նոյեմբերի 2006 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հետ համագործակցության ռուսաստանյան ընկերությունը ակտիվորեն մասնակցում է Ռուսաստանում Հայաստանի տարվա ծրագրի իրագործմանը, «Բազմազգ Մոսկվա. քաղաքացիական համերաշխության, խաղաղության եւ համաձայնության մշակույթի ձեւավորում» ծրագրին եւ այլ նախագծերին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Հայաստանի հետ համագործակցության ռուսաստանյան ընկերության մամլո ծառայությունում: Ընկերությունը «Պետրովկա, 38» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ 2006 թվականի նոյեմբերի սկզբին որպես բարեգործական նվեր 10 հազար տպաքանակով «Հայաստան, Հայաստան...Հարցեր եւ պատասխաններ երկրի եւ ժողովրդի մասին հին դարերից մինչեւ մեր օրերը» գիրքն է հրատարակել մոսկովյան միլիցիայի համար: Ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի խոսքերով, բացի հարցերի պատասխաններից, գրքում տեղ են գտել հայկական ավանդույթները, հռչակավոր հայկական կոնյակները եւ նույնիսկ «Հայկական ռադիոի» անեկդոտները: Առանձին գլուխ է նվիրված հայ-ռուսական հարաբերություններին: Գիրքը դարձավ Մոսկվայի միլիցիայում կազմակերպված մշակութա-լուսավորչական ակցիայի մի կարեւոր մասը: Ընադհանուր առմամաբ ակցիային կմասնակցեն միլիցիայի շուրջ 30 հազար աշխատակիցներ: Եթե հաշվի առնենք, որ շատ երիտասարդներ են ծառայում ներքին գործերի մարմիններում, ապա նման ձեռնարկները չափազանց կարեւորվում են: Հայաստանի մասին գրքի հայտնվելը, երբ առկա է անհանդուրժողականությունը այլազգիների հանդեպ եւ հաճախակի են դարձել ազգային հողի վրա կատարվող հանցագործությունները, ճիշտ ժամանակին է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |