Երևան-Մոսկվա մի քանի չվերթ կասեցվել է. Մոսկվայում ոչ թռիչքային եղանակ է

Երևան-Մոսկվա  մի քանի չվերթ  կասեցվել է. Մոսկվայում ոչ թռիչքային եղանակ է

PanARMENIAN.Net - Մի քանի չվերթ Երևանից դեպի Մոսկվա կասեցվել է անորոշ ժամանակով: Այս մասին վկայում է «Զվարնթոց» օդանավակայանի պաշտոնական էջում տեղադրված չվացուցակը:

Ըստ տեղեկատվության՝ հետաձգվել են նոյեմբերի 11-ին՝ ժամը 20:05-ին, նոյեմբերի 12-ին՝ ժամը 6:30-ին, 12:30-ին, 13:50-ին նախատեսված չվերթները:

Չեն իրականացվել նաև Ռուսաստանի մայրաքաղաաքից դեպի Երևան նախատեսված թռիչքները:

Նոյեմբերի 10-ին ռուսական ԶԼՆ-ները տեղեկացրել էին, որ Մոսկովյան օդանավակայաններում եղանակի պատճառով մի քանի տասնյակ թռիչք է հետաձգվել: Օրինակ, Դոմոդեդովո օդանավակայանից հետաձգվել է 27 թռիչք ՌԴ-ց դուրս, իսկ 43 էլ դեպի ՌԴ:

Վնուկովո օդանավակայանում դադարեցվել է ՌԴ-ից 5 թռիչք և 6 թռիչք էլ դեպի ՌԴ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---