Պաշտոնական Բաքուն 90 հարցի պետք է պատասխանի ՄԱԿ խոշտանգումների դեմ կոմիտեի լսումներում![]() 12 նոյեմբերի 2015 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-12-ին Ժնևում` ՄԱԿ խոշտանգումների դեմ կոմիտեում քննարկվում է Ադրբեջանին առնչվող զեկույցը: Ադրբեջանը ներկայացնող պաշտոնյաները պետք է պատասխանեն 90 հարցի Կոմիտեի լսումներում: Պաշտոնական Բաքուն ներկայացված է ԱԳՆ, ՆԳՆ, ԱԱՆ, արդարատության նախարարության, գլխավոր դատախազության և այլ գերատեսչությունների աշխատակիցներից կազմված բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրությամբ: Տարբեր պետությունների պատվիրակությունների անդամները հարցեր են տալիս Ադրբեջանի ներկայացուցիչներին, որոնք 3 ժամ շարունակ պետք է պատասխանեն հիմնական հարցերին, հետո արդեն կհաջորդեն ճշգրտող հարցերը: Մասնավորապես հարցերն առնչվում են «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի շարունակվող կալանքին չնայած նրան ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ որոշմանը, ձերբակալված իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսներին, նրանց հանդեպ բռնության կիրառման վերաբերյալ դատաբժշակական փորձաքննության անցկացման ձգձգմանը, խոշտանգումներից Թուրաջ Զեյնալովի մահվանը Նախիջևանի ԱԱՆ մեկուսարանում և այլն, հայտնում է contact.az-ը միջազգային իրավապաշտպան կառույցներում աղբյուրների վրա հղումով: Մասնակիցները շոկի մեջ են NİDA ակտիվիստների հանդեպ խոշտանգումների, ինչպես նաև Բաքվի մեկուսարանում Լեյլա Յունուսի պահման պայմանների վերաբերյալ հրապարակված նութերից: Օգոստոսի 13-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի, այդ թվում՝ անշարժ գույքի բռնագրավմամբ։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որիհետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով: Հարցեր են տրվել նաև ոստիկանության մասնակցության մասին թրաֆիքինգին և սեռական շահագործմանը, քաղաքացիական հասարակության ակտիվիստների հետապնդումների, ՈԿԿ-ների հարցում օրենսդրության խստացման վերաբերյալ: Մի քանի շաբաթից Կոմիտեն կհրապարակի «Ամփոփիչ դիտարկումներ» փաստաթուղթը: Ավելի վաղ Human Rights Watch-ը կոչ է արել ՄԱԿ Կոմիտեին դատապարտել Ադրբեջանի իշխանությունների գործողությունները և պահանջել վերջ տալ հետապնդումներին և ազատել քաղբանտարկյալներին: Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը, որը հետևում է մարդու իրավունքներին ու միջազգային գործակցությանը 57 երկրում, նոյեմբերի 5-ին հատուկ լսումներ է անցկացրել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: «Օրենքի գերակայությունն ու քաղաքացիական հասարակությունն Ադրբեջանում» խորագրով միջոցառումը կենտրոնացել էր այն խնդրի վրա, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունն օգտագործում իր իրավական համակարգը կառավարության քննադատներին հետապնդելու ու ձերբակալելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |