ԱՄՆ անօդաչուն գրոհել է ԻՊ դահիճ «Ջիհադի Ջոնին». Հնարավոր է, ահաբեկիչը սպանվել է

ԱՄՆ անօդաչուն գրոհել է ԻՊ դահիճ «Ջիհադի Ջոնին». Հնարավոր է, ահաբեկիչը սպանվել է

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» դահիճ Մուհամմադ Էմվազին, որն ավելի հայտնի է որպես «Ջիհադի Ջոն», դարձել է ամերիկյան անօդաչու սարքի թիրախը Ռաքքա քաղաքի մատույցներում, որը համարվում է ԻՊ ոչ պաշտոնական մայրաքաղաքը:

Ինչպես հայտնում է Washington Post-ը, Պենտագոնը հաստատել է գրոհի փաստը, սակայն պաշտոնապես չի պարզաբանել` սպանված է հայտնի ահաբեկիչը, թե ոչ: «Մենք գնահատում ենք գիշերային գործողության արդյունքները և հնարավորինս կտրամադրենք լրացուցիչ տեղեկություններ»,-ասել է պարբերականին ԱՄՆ ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Փիթեր Քուկը:

Ընդ որում, ABC-ն, բանակում սեփական աղբյուրների վրա հղումով, հայտնել է, որ ահաբեկիչը սպանվել է դրոնից արձակված հրթիռով` մեքենա նստելիս: Այլ տուժածներ չկան:

Մուհամմադ Էմվազին, հայտնի որպես «Ջիհադի Ջոն», քուվեյթական ծագումով բրիտանացի է, որը հայտնի դարձավ գերված եվրոպացիների խոշտանգումներից և սպանություններից հետո: Մասնավորապես, նա սպանել է լրագրողներ Ջեյմս Ֆոուլիին և Սթիվեն Սոթլոֆին, բրիտանացի հումանիտար աշխատակից Դևիդ Հեյնսին, բրիտանացի տաքսու վարորդ Ալան Հեննինգին և ամերիկացի Փիթեր Կասսիգին: «Ջիհադի Ջոնը» ԻՊ անգլալեզու 4 դահիճներից մեկն է, որոնց տեսագրություններում լսելի բրիտանական շեշտադրման համար «Beatles» են անվանում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---