Քուրդ զինյալները Սինջար են մտել. Մարտերը քաղաքում շարունակվում են![]() 13 նոյեմբերի 2015 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Քրդական ռազմականացված կազմավորումները «Իսլամական պետության» դեմ խոշոր գործողության արդյունքում մտել են Սինջար քաղաք և դիրքավորվել են քաղաքի արևելյան և արևմտյան հատվածներում, հայտնում է Reuters գործակալության թղթակիցը իրադարձությունների վայրից: Սինջարը եզդիների կոմպակտ բնակության վայր է համարվում: Քաղաքով են անցնում ԻՊ գրոհայինների մատակարարման կարևոր ուղիները: Սինջարը ԻՊ համար առանցքային ռազմավարական կետերից մեկն է, ինչպես Ռաքքան Սիրիայի հյուսիսում և Մոսուլն Իրաքի հյուսիսում: Նոյեմբերի 13-ի առավոտյան քուրդ աշխարհազորայինների հարյուրավոր մարտիկներ մտել են քաղաք, իսկ հետո դիրքեր են գրավել ԻՊ գրոհայինների մատակարարման ուղիների երկայնքով` սիրիական Ռաքքայի և իրաքյան Մոսուլի միջև: Քաղաքի տարածքում կրակոցներ են լսվում: Ինչպես հայտնել է գործակալությունը Քրդական ինքնավար շրջանի Անվտանգության խորհրդի վրա հղումով, «փեշմերգա» ջոկատները մտել են Սինջար «ամեն կողմից»` սկսելու համար ազատագրել քաղաքը ԻՊ գրոհայիններից: Ինչպես ասվում է Քրդական ինքնավար շրջանի Անվտանգության խորհրդի Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ, նրանց հաջողվել է ազատել ցեմենտի գործարանը, հիվանդանոցը և մի քանի հանրային շինություն: ԻՊ գրոհայինները պարտվել են և նահանջում են»,-ասվում է հաղորդագրության մեջ: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: ԻՊ գրոհայինները եզդիներին «անհավատ» են համարում: Այդ ընթացքում զոհվեց ավելի քան 20 հազար եզդի: 400.000-ից ավելին դարձան փախստական, 5000-ից ավելի կանայք և աղջիկներ գերության մեջ են, 3600 եզդի համարվում է անհետ կորած, 10-ից ավելի եզդիական սրբավայր ոչնչացվել է։ 2014-ի օգոստոսին եզիդների Սինջար քաղաքի վրա հարձակման ժամանակ բնակիչների 75%-ը հեռացել է լեռներն ու պաշտպանվել այնտեղ մի քանի շաբաթ, դա մեծ հումանիտար աղետ է դարձել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |