Փարիզում 8 գրոհային է ոչնչացվել. Ֆրանսիան փակում է սահմանները14 նոյեմբերի 2015 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Փարիզում ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Ինչպես գրում է «Ինտերֆաքսը», այդ մասին հայտնել է իտալական Sky Tg24 հեռուստաալիքը: ԻՊ հայտարարության մեջ ասվում է, որ կատարվածը վրեժ է Սիրիայի համար. «Սա Ֆրանսիայի սեպտեմբերի 11-ն է»: Պաշտոնական տվյալներ ահաբեկչությունների կազմակերպիչների մասին դեռ չկան: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, Բատակլան թատրոնում, Ստադ դե Ֆրանս ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 153 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են շրջում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ոչնչացվել է 8 գրոհային: 8 սպանվածից 7-ի վրա «շահիդի գոտի» է եղել: 4 ահաբեկիչ սպանվել է «Բատակլան» համերգասրահում, որտեղ 1,5 հազար մարդ պատանդ էր վերցվել` 3-ը պայթուցիկ են գործի դրել, մեկին ոստիկանությունն է գնդակահարել, ևս 3-ը` սպանվել են մարզադաշտից ոչ հեռու, ևս մեկը սպանվել է Փարիզի արևելյան մասում: Նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է սահմանների փակման մասին: Երկրի օդանավակայանները բաց կմնան, սակայն անվտանգության միջոցները կխստացվեն, հայտնել է Guardian-ը: ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ցավակցությունն է հայտնել Փարիզում այս գիշեր տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ և դատապարտել այդ գործողությունները: «Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է»,- ասվում է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունում: Կարդացեք նաև՝ Փարիզում 7 ահաբեկչությունը 153 հոգու կյանք է խլել․ Ֆրանսիայում արտակարգ դրություն է Նալբանդյան. Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |