Ֆրանսիական ավիացիան առաջին հարվածներն է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին:
Ինքնաթիռների գրոհի թիրախ են դարձել ԻՊ դիրքերը սիրիական Ռաքքայում, որը ծայրահեղականները համարում են իրենց մայրաքաղաքը: Գրոհին մասնակցել է 12 ինքնաթիռ, ընդհանուր առմամբ 20 ռումբ է պայթեցվել:
Ըստ երկրի պաշտպանական գերատեսչության, հարձակման ժամանակ հարվածներ են հասցվել ահաբեկիչների հրամանատարական կենտրոնին, գրոհայինների հավաքագրման կետին, զինանոցին և մարզչական ճամբարին:
Նշվում է, որ Ֆրանսիայի ՌՕՈւ ինքնաթիռները համաձայնեցրել են գործողություններն ԱՄՆ հետ:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, վիրավորվել 200-ից ավելին։ Ֆրանսիայի նախագահի հրամանով երկրում ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզում ահաբեկչությունների համար պատասխանատու է «Իսլամական պետությունը», հայտնել է Reuters-ը: ԻՊ-ն իր հերթին նոր ահաբեկչություններով է սպառնում Ֆրանսիային:
Ֆրանսիայի ՌՕՈւ ռմբակոծում են ծայրահեղականների դիրքերը 2015-ի հոկտեմբերից: Ահաբեկչությունից մեկ օր առաջ սիրիական ափերին էր մոտեցել «Շառլ դը Գոլ» ֆրանսիական ավիակիրը: