Շախմատի ԵԱ. ՀՀ հավաքականը հաղթել է աշխարհի չեմպիոն Կարլսենի գլխավորած թիմին

Շախմատի ԵԱ. ՀՀ   հավաքականը հաղթել է աշխարհի չեմպիոն Կարլսենի գլխավորած թիմին

PanARMENIAN.Net - Իսլանդիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ տուրում 2.5:1.5 հաշվով հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորած Նորվեգիայի թիմին, հայտնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:

Լևոն Արոնյանը սև խաղաքարերով առավելության է հասել Կարլսենի նկատմամբ, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով հաղթել է Ֆրոդե Ուրկեդալին:

Գաբրիել Սարգսյանը Լյուդվիգ Համերի հետ ոչ-ոքի է խաղացել, իսկ Սերգեյ Մովսեսյանը սևերով պարտվել է Արյան Տարիին:

Այսպիսով, 3 տուրերից հետո Հայաստանն ունի 2 հաղթանակ և 1 պարտություն:

Կանանց թիմն էլ ոչ-ոքի է խաղացել Թուրքիայի հավաքականի հետ:

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին մեկնարկում է 4-րդ տուրը: ՀՀ-ի երկու ընտրանիներն էլ կմրցեն անգլիացիների հետ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող է (2006-ին Թուրինում, 2008-ին ին Դրեզդենում և 2012-ին` Ստամբուլում)։

Բացի այդ, հայկական թիմը 1992, 2002, 2004 թվականների օլիմպիադաների բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև 1999-նի Եվրոպայի առաջնության հաղթող, Եվրոպայի առաջնության (2007, 1997) արծաթե և բրոնզե մեդալակիր, 1997, 2001, 2005 թվականների աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---