Հայաստանը՝ Կոնան Օ՛Բրայենի շոուում. Ցեղասպանության թեման ու սիրիահայ երկրպագուները (վիդեո)

Հայաստանը՝ Կոնան Օ՛Բրայենի շոուում. Ցեղասպանության թեման ու սիրիահայ երկրպագուները (վիդեո)

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ի երեկոյան ամերիկյան TBS հեռուստաալիքով հեռարձակվել է ամերիկացի հայտնիհաղորդավար Կոնան Օ’Բրայենի Conan հեռուստաշոուի թողարկումը՝ նվիրված Հայաստան այցին: Հաղորդավարը հարցազրույց է տվել Հարավային Կալիֆորնիայի հանրային ռադիոյին` մանրամասներ ներկայացնելով հայաստանյան ուղևորության վերաբերյալ, գրում է Tert.am-ը։

Շոումենը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Հայաստան գալու հիմնական «պատճառն» իր օգնական Սոնա Մովսեսյանն էր, ով 6 տարի շարունակ իրեն պատմում էր իր հայրենիքի, մշակույթի ու տեղացիների մասին:

«Ուզում էի Սոնային օգնել իր արմատների, ժառանգության հետ վերամիավորվել: Նկարահանումների սկզբում հանդիպեցի նրա ծնողներին, որոնցից հետաքրքրվեցի, թե ինչ կցանկանային, որ անեինք Հայաստանում: Այնքան ուրախ եմ, որ այդ ցանկությունների մեծ մասն իրագործեցինք»,- նշել է Կոնանը:

Հարցին, թե արդյոք Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը հեռարձակվելու է շոուի ընթացքում, Կոնանը միանգամայն դրական պատասխան է տվել` հավելելով. «Այո՛, դա շոուի կարևորագույն մասերից է: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե շոուն ծայրից ծայր ծիծաղելի դրվագներից է բաղկացած, սխալվում են: Հպարտ եմ այդ այցելությամբ»։

Այնուհետև հեռուստահաղորդավարն անդրադարձել է հայաստանյան նկարահանումների ընթացքում իր համար ամենահիշարժան ու հուզիչ դրվագներից մեկին:

«Երբ Երևանում էի, ինձ ասացին, որ դրսում հավաքվել են մի խումբ երկրպագուներ, ովքեր ուզում են տեսնել ինձ: Սկզբում «հայ երկրպագուների» փաստն ինձ անչափ զարմացրեց, բայց որոշեցի դուրս գալ ու հանդիպել նրանց: Երբ դուրս եկա, տեսա, որ նրանք բոլորը` մի 7-8 հոգի, սիրիահայ փախստականներ են: Նրանք պատերազմի պատճառով Հայաստան են եկել մի քանի տարի առաջ, իսկ իմ շոուն և ինձ ճանաչում էին YouTube-ից։ Այնքան ուրախ էին ինձ հանդիպելու առթիվ, որ չկարողացա մերժել, ու միասին գնացինք զվարճանալու: Դրանից հետո ես զանգահարեցի կնոջս ու ասացի. «Հենց նոր ապրեցի կյանքիս լավագույն պահերից մեկը»»,- վերհիշել է շոումենը:

Կոնանն ասում է Սոնայի ընտանիքին, որ մեկնում են Հայաստան

Կոնանը փորձում է «հայկական վիագրան»

Կոնանը հետևում է հայկական մրցավազքին

Կոնանը՝ Other Souls-ի գանգստերի դերում

Կոնանը հայ պարողներին հոլիվուդյան ֆիլմերի մասին դասեր է տալիս

Կոնանը հիասթափված է հայ հովիվներից

Կոնանի օգնականը հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---