ՌԴ-ն և Հայաստանը զարգացնում են գործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

ՌԴ-ն և Հայաստանը զարգացնում են գործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-19-ը ՀՀ պաշտպանության նախարարի հրավերով Հայաստանում է գտնվում ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի նախագահի տեղակալ, ՀԱՊԿ երկրներում ռազմատնտեսական համագործակցության հարցերով ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի խորհրդի նախագահ Օլեգ Բոչկարյովի գլխավորած պատվիրակությունը:

Այցի հիմնական նպատակն է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրին ծանոթանալը, համագործակցության նոր եզրեր գտնելը՝ հետագայում համատեղ նոր ձեռնարկություններ ստեղծելու համար: Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացավ ՀՀ մի շարք ռազմարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությանը, մասնավորապես՝ «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Պատնեշ» ՓԲԸ, «Գառնի լեռ» ՓԲԸ, «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ և «ԼՏ Պիրկալ» ՓԲԸ:

Այցի ընթացքում Օլեգ Բոչկարյովին ընդունեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հաստատված է ռազմական արդյունաբերության բարեփոխումների 2010-2015 թթ. հայեցակարգը և սահմանվել են գերակա ուղղությունները ինչպիսիք են՝ անհրաժեշտ հզորությունների ստեղծում, գոյություն ունեցող սպառազինության արդիականացում, պայթուցիկ նյութերի արտադրության նպատակով ռազմական քիմիայի վերականգնում, նոր տեսակի զինամթերքի ստեղծում, հակաօդային պաշտպանություն և այլն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---