ՀՀ-ն կմասնակցի պատանի կատարողների «Շչելկունչիկ» 16-րդ մրցույթին19 նոյեմբերի 2015 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը Մոսկվայում կկայանա պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 16-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթը: Մրցույթին կմասնակցեն 9-14 տարեկան 48 պատանի երաժիշտ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Ավստրիայից, Նորվեգիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Չեխիայից, Ճապոնիայից, Վրաստանից, Լատվիայից: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ 2015-ի մրցույթին Հայաստանից կմասնակցի Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի պատանի թավջութակահար, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Իոանիսյանը (դասատու` Գայանե Ռաֆայելյան): Իոանիսյանը կկատարի Գ. Կասսադոյի, Դ. Պոպպերի, Ա. Դվորժակի ստեղծագործությունները: Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 16-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթը կանցկացվի 3 անվանակարգում՝ դաշնամուր, փողային և հարվածային գործիքներ, լարային գործիքներ՝ ջութակ, թավջութակ, տավիղ: Պատանի երաժիշտ-կատարողների ելույթները կգնահատի անվանի երաժիշտներից կազմված հեղինակավոր ժյուրին: Ամենամյա այս մրցույթը հիմնադրվել է դեռևս 2000 թվականին՝ ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքի կողմից: Այն մինչ օրս մնում է Ռուսաստանի Դաշնության մանկական հեռուստատեսային միակ մրցույթը՝ դասական երաժշտության բնագավառում: Տարիների ընթացքում մրցույթն ունեցել է ավելի քան 1000 մասնակից աշխարհի՝ մեկուկես տասնյակից ավելի երկրներից, այդ թվում՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրիա, Բուլղարիա, Բելառուս, Հունգարիա, Վրաստան, Ղազախստան, ԱՄՆ, Կանադա, Կորեա, Ֆրանսիա, Լատվիա, Շվեդիա, Ճապոնիա և այլն: Մրցույթի նպատակն է ուշադրություն հրավիրել մանկական երաժշտական կրթության և դաստիարակության հարցերին, հայտնաբերել պատանի տաղանդավոր երաժիշտների, ովքեր կշարունակեն կատարողական դպրոցի լավագույն ավանդույթները: Հիշեցնենք, որ «Շչելկունչիկ» մրցույթին Հայաստանի պատվիրակները մշտապես ցուցաբերել են ակտիվ մասնակցություն և զբաղեցրել մրցանակային տեղեր. 2006 թ. Էմմանուել Ճգնավորրյան (ջութակ)՝ «Արծաթե Շչելկունչիկ-2006», 2009 թ. Դիանա Խաչատրյան (դաշնամուր)՝ դիպլոմ, 2011 թ. Եվգենիա Աբրահամյան (դաշնամուր)՝ դիպլոմ, 2012 թ. Դիանա Ադամյան (ջութակ)՝ «Արծաթե Շչելկունչիկ-2012», 2014 թ. Դանիել Մելքոնյան (շեփոր)՝ «Բրոնզե Շչելկունչիկ-2012»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |