Նեապոլում Թուրքիայի հյուպատոս. Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին պատմական անհրաժեշտություն է

PanARMENIAN.Net - Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը պատմական անհրաժեշտություն է: Այդ մասին հայտարարել է Նեապոլում Թուրքիայի պատվավոր հյուպատոս Լուիջի Պյետրո-Ռոկո դի Տորեպադուլան: Նա ընդգծել է, որ համոզված է, որ ԵՄ-ն շահագրգռված է Միջերկրածովյան տարածաշրջանում ուստի եւ Թուրքիան պետք է լինի ԵՄ անդամ: «Չնայած, որ ԵՄ-ն խիստ տնտեսական եւ քաղաքական պայմաններ է դնում Թուրքիայի առջեւ, տնտեսական կապերը Իտալիայի եւ Թուրքիայի գործարարների միջեւ արագ կակտիվանան ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունից հետո»,-ասել է նա: Հյուպատոսն ընդգծել է նաեւ, որ Հռոմի Պապի այցը Ստամբուլ հնարավորություն է տալիս զարգացնել հարաբերությունները դավանանքների միջեւ, հաղորդում է Անատոլիայի լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---