Օլանդ. Ֆրանսիական ավիակիրը կաշխատի առավելագույն վնասը հասցնել ԻՊ-ին

Օլանդ. Ֆրանսիական ավիակիրը կաշխատի առավելագույն վնասը հասցնել ԻՊ-ին

PanARMENIAN.Net - Ֆրանսիան «Շառլ դը Գոլ» ավիակիրի օգնությամբ այն թիրախները կընտրի Սիրիայի տարածքում, որոնց ջախջախումը թույլ կտա առավելագույն վնասը հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպումից հետո:

«Մենք որոշել ենք, որ կշարունակենք հարվածներ հասցնել, և դրանք առավել ինտենսիվ կլինեն: Մենք կընտրենք թիրախներ, որոնց ջախջախումը թույլ կտա առավելագույն վնասը հասցնել ԻՊ-ին` մեր «Շառլ դը Գոլ» ավիակիրը կարող է հզոր հարվածներ հասցնել»,-ասել է Օլանդը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Քեմերոնը ժամանել է Փարիզ նոյեմբերի 23-ի առավոտյան Օլանդի հետ Սիրիայի շուրջ իրավիճակը և ԻՊ դեմ պայքարի միջոցները քննարկելու նպատակով:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---