ՌԴ-ում ծանրաքաշ մեքենաների հարկումը ՀՀ-ից փոխադրվող ապրանքների ինքնարժեքը կավելացնի մոտ $100-ով

ՌԴ-ում ծանրաքաշ մեքենաների հարկումը ՀՀ-ից փոխադրվող ապրանքների ինքնարժեքը  կավելացնի մոտ $100-ով

PanARMENIAN.Net - «ՌԴ ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային գործունեության և ՌԴ առանձին օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» 2007-ի նոյեմբերի 8-ի № 257-ԴՕ Դաշնային օրենքի 31.1 հոդվածի համաձայն, 2015-ի նոյեմբերի 15-ից 12 տոննայից ավել առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է ՌԴ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին պատճառվող վնասի փոխհատուցման նպատակով գանձվող վճարի դեպքում:

Ըստ հեռավոր բեռնափոխադրումներ իրականացնողների համար սահմանված օրենքի՝ նրանք պետք է 1,53 ռուբլի վճարեն 12 տոննայից ավել զանգվածով անցած ճանապարհի յուրաքանչյուր 1 կմ համար: Հարկը չվճարելու դեպքում նախատեսվում է տուգանել վարորդներին` 450 հազար ռուբլու չափով մեկ անգամ խախտելու դեպքում և 1 մլն ռուբլու չափով հետագայում:

«Հայաստանի միջազգային փոխադրողների» ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը PanARMENIAN.Net ին տեղեկացրել է, որ ՀՀ և ՌԴ միջև երթևեկող բոլոր բեռնատարներն էլ 12 տոննայից ավելի զանգված են ունենում:

Նրա խոսքով՝ նոր օրենքի հետևանքով ՀՀ-ից Ռուսաստան արտահանվող և այնտեղից ՀՀ ներկրվող ապրանքների ինքնարժեքը կավելանա մոտ $100-ով:

Ավելի քան 12 հազար տոննա զանգվածով մեքենաների կողմից ճանապարհներին պատճառած վնասի տարեկան գումարը ՌԴ տրանսպորտի նախարարության փորձագետների կողմից գնահատվել է 180 մլրդ ռուբլի, և դա միայն դաշնային նշանակության ճանապարհներում: Վնասի դիմաց գանձվող գումարի չափը որոշվել է այդ ցուցանիշի հիման վրա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---