Հռոմի Պապին Թուրքիայում պաշտպանելու է Մոսադը

PanARMENIAN.Net - Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ի անվտանգությունը Թուրքիայում ապահովելու է նաեւ իսրայելյան Մոսադ հետախուզական խումբը: Ինչպես գրում է իտալական La Republica թերթը, Մոսադի գործակալները Իտալիայում եւ Վատիկանում ուղեվորվել են Թուրքիա օգնելու համար թուրքական հատուկ ծառայություններին Պապի պաշտպանության գործում: Նաեւ հայտնի է դարձել, որ Ստամբուլում ձերբակալվել է Բենեդիկտ XVI-ի վրա հարձակման պատրաստվող մի խմբավորում դեռ մի քանի շաբաթ առաջ, սակայն նրանց ազդգության մասին որեւէ տեղեկություն չի հայտնվում: Հարձակման համար թիրախ կարող է հանդիսանալ նաեւ գնացքում Բենեդիկտ XVI-ին ուղեկցող կարդինալ Վալտեր Կասպերը, հայտնում է Անատոլիական լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---